Ստամբուլում հայ կանանց վրա հարձակվելու մեջ մեղադրվում է մեղադրվում է 40-ամյա Մուրադ Նազարյանը

Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ստամբուլահայ տարեց կանանց վրա հարձակումների մեջ մեղադրվում է հայազգի 40-ամյա Մուրադ Նազարյանը:
Հանցագործին հնարավոր է եղել հայտնաբերել Սամատիա թաղամասի սպանված բնակիչ Մարիցա Քյուչուկի պայուսակում հայտնաբերված արյան ստուգման արդյունքում: Ինչպես պարզել է հետաքննությունը, արյունը պատկանել է հենց նրան, տեսախցիկների ֆիքսած կադրերը եւս նրա դեմ են եղել: Նշվում է, որ նախկինում նա նման հանցանքներ արդեն գործած է եղել:
Նշենք, որ նույնատիպ հանցագործությունները տեղի ունեցան դեկտեմբեր-հունվար ամիսներին: 2 ամսվա ընթացքում հանցագործը հարձակում էր գործել նույն թաղամասում բնակվող հայազգի տարեց կանանց վրա: Մարիցա Քյուչուկին նա սպանել էր, մյուս երկու զոհերին զրկել էր աչքերից մեկից, եղել էր նաեւ առեւանգման փորձ: