14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եկեղեցին անտեր մնաց, ասեք ո՞ւր տանեմ, կպատժի չէ՞…». ազատամարտիկը գիշերել է իր տան մոտ/ֆոտո/

ԴԱՀԿ աշխատակիցները Արարատի մարզի Գետափնյա գյուղում գտնվող իր տնից վտարել են ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանին:

Երեկ` մարտի 25-ին Henaran.am-ը գտնվում էր դեպքի վայրում, որտեղ ազատամարտիկները և Խաչիկ Գասպարյանի հարազատները սպառնում էին դիմել ծայրահեղ քայլերի, եթե հարգանք վայելող ազատամարտիկին հանեն իր քրտինքով ստեղծած տնից:

«Բա մեր Սուրբը, մեր պապենական Եկեղեցին…հազար մարդ է մոմ վառել, հազար հավատավոր փրկվել է…»,-իր տանը արևմտյան Հայաստանից բերված`  պապերի արցունքներով ու հպարտությամբ ցողված Սուրբ անկյան մասին խոսեց գիշերը տան մոտ լուսացրած ազատամարտիկը:

«Փողոցում եմ, չեմ կարող հեռու գնալ` իմ կենդանիները անտեր թափառում են: Գլուխս կկախեյի, եթե մեկին պարտք մնացած լինեյի, բայց ես արյուն եմ տվել ու իմ արյան գինը չեմ ուզում: Ես փակել եմ պարտքս, բայց բոլորը իմ վրա  հազար տեսակ պարտք սարքեցին`տոկոս , խաբեբա փաստաբաններ: Ես պետությունից չեմ նեղանում, բայց ինձնից նեղանում են: Տվել եմ պարտքս, բայց վաշխառուն շատ ավելին է ուզում»,-ասաց ազատամարտիկը:

Նշենք, որ Արցախյան պատերազմի մասնակից Խաչիկ Գասպարյանի  խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ վաշխառուից գումար է վերցրել առողջական խնդիրները լուծելու համար:

«ԴԱՀԿ-ի աշխատակիցները, ուզում էին դուռը ջարդեին ներս մտնեին, էն էլ իմ սիրտը չտարավ ինքնակամ դուրս եկա, չէի կարող ինձ թույլ տալ, որ իմ տանից ինձ քարշ տալով դուրս հանեին: Հիմա արդեն փողոցում ենք ապրում, գնալու տեղ չունենք»,-ընդգծեց  ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը:

Նշենք, որ ազատամարտիկը վաշխառուից տոկոսով գումար է վերցրել պատերազմից ստացած վերքերը բուժելու համար:

e8300426-9f4f-4dfd-b4a5-53f246a7c985

3a3ee5b8-97a5-43b2-a1fd-c48f9eb225f4

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ