14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանկապղծության սկանդալ հայ եկեղեցում. ինչու է լռում Մայր Աթոռը. Հրապարակ

Վերջին օրերին հերթական, թերեւս նաեւ ոչ վերջին սկանդալը հայ եկեղեցու շուրջ նոր զարգացումներ է ստանում: Խոսքը Երուսաղեմի հոգեւոր վարժարաններից մեկի նախկին ուսանող Հրայր Եզեկելյանի մասին իսրայելական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված մոտ 20 րոպեանոց ֆիլմն է, որում պարոն Եզեկելյանը հրապարակավ հայտարարում է, որ վարժարանում ուսանելու տարիներին իրեն բռնաբարել են եւ ենթարկել այլ սեռական բռնությունների` 13-ից 19 տարեկան հասակն ընկած ժամանակամիջոցում, եւ բարձրաձայնում է անուններ` Երուսաղեմի հայկական վանքի բարձրաստիճան եկեղեցականներից արդեն հանգուցյալ Դավիթ Արքեպիկոպոս Սահակյանը, Հայր Խադ Ջունդուրյանը, ազգությամբ հայ, սակայն հույն օրթոդոքս եկեղեցու Սան Պաուլուի համայնքում /Բրազիլիա/ պաշտոնավարող Հայր Դեմետրոս Աթարյանը:

Գրեթե նույն ժամանակ, նույն թեմայով բավական ընդարձակ հոդված հրապարակեց նաեւ ֆրանսիական ‹‹Պրոգրես›› պարբերականը` ներկայացնելով, որ ֆրանսիական իրավապահ մարմինները վարույթ են ընդունել Հրայր Եզեկելյանի բողոքը եւ քրեական գործ հարուցել Դավիթ արքեպիկոպոս Սահակյանի նկատմամբ, եւ միայն վերահաս մահը կանխեց, որպեսզի 81-ամյա բարձրաստիճան եկեղեցականը չկանգնի դատարանի առաջ` նման ծանր մեղադրանքի լծի տակ:

Այս, կարելի է ասել` աննախադեպ եւ բացառիկ սկանդալին, սակայն, անդրդվելիորեն անհաղորդ մնաց ‹‹գլխավոր հերոսը››` հայ եկեղեցին, ի դեմս Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության: Հրապարակի հեռախոսազանգերն ադպես էլ մնացին անպատասխան Մայր Աթոռի պաշտոնական խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի կողմից, իսկ Սիվիլնեթի գրավոր հարցմանն ի պատասխան, Մայր Աթոռից ստացվեց պատասխան` ‹‹Պիղատոսյան ձեռնլվայի›› տրամաբանությամբ շարադրված:

Մասնավորապես, որ իրենց տրամադրված տեղեկությունների համաձայն, մեղադրանքը հերքվել է, եւ խորհուրդ են տալիս այս եւ այլ հարցերով փորձել ճշտումներ կատարել Երուսաղեմի հայկական պատրիարքությունից: Ինչ էլ որ լինի իրականությունը, պարզ է մի բան. հանցանքը կա, գործվել է ժամանակին, եւ այն ունի իր ապացույցները, այլապես ֆրանսիական դատախազությունը Հրայր Եզեկելյանի բողոքը վարույթ չէր ընդունի եւ գոր չէր հարուցի: Մյուս կողմից, հրեական հեռուստատեսությամբ նկարահանված ֆիլմում եւս մանկապղծության հանցանքը հաստատվում է Հայր Դեմետրիոս Աթարյանի կողմից, որը խոստովանում է, որ Հրայրին բռնաբարելը եղել է մեծ փորձություն իր համար, եւ Հրայրից հետո ինքը երբեք չի փրձել մանկապղծությամբ զբաղվել: Եւ այս համատեքստում արդեն անհասկանալի է Մայր Աթոռի լռությունը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ