Ցնցող փոփոխություն. Իրատես de facto
Ի՞նչ է կատարվում վարչապետի հետ: Չորեքշաբթի օրը խորհրդարանում համարյա խոհական ու գրեթե փիլիսոփա վարչապետ էր պատասխանում լրագրողների հարցերին « պատասխաններն էլ համարյա աֆորիզմներ էին ու գրեթե մարգարեություններ: Օրինակ՝ ճի՞շտ է« որ լարված են իր և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի« կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հարա-
բերությունները« Հովիկ Աբրահամյանը պատասխանել է« թե վարչապետի ու նախարարների
հարաբերությունները չեն կարող լարված լինել. վարչապետը վարչապետ է« նախարարը՝ նա-
խարար: Ո՞ւմ մտքով կանցներ: Այսինքն՝ հենց լարվեն « դիմում կգրեն՝ կգնա՞ն: Չգրեն՝ հրամա-
նո՞վ կազատվեն: Համանման պատասխան է ստացել՝ քաղաքապետի մասին հարցը՝ Պարոն Մարգարյանը լավ աշխատում է:
Պարոն, այսինքն՝ Տարոն, բայց վարչապետի համար իր կուսակիցն այլևս պարոն է»: Պարզվեց նաև՝ վարչապետը ողջունում է ցանկացած անձի «ով ցանկություն կհայտնի կուսակցություն հիմնելու: Հետաքրքիր է՝ ողջույնի մեջ մտնո՞ւմ է ֆինանսավորում, թե չէ ով ասես կարող է ողջունել: Հետո ինչ: Պարզվեց նաև, որ նա ոչինչ չգիտի Օսկանյանի ստեղծելիք կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի կապի մասին, որը, իհարկե, եթե ճիշտ է, շատ վատ է, որովհետև վկայում է, որ վարչապետը պաշտոնաթող է եղել քաղաքական դաշտում, մանավանդ երբ հայտարարում է «Դա ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում»: Սա ցնցող հայտարարություն է՝ Հովիկ Աբրահամյանին չի հետաքրքրում՝ կուսակցություն ստեղծվո՞ւմ է, թե՞ ոչ, ո՞ւմ համար ու ինչքանո՞վ:
Քաղաքական բառապաշարը կտրուկ փոխած վարչապետի հայտնություններում գլխավորը
դա չէր, գլխավոր մեսիջը՝ ապրիլի 7-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցը Հովիկ Աբրահամյանի հրավերով չէ« հաջորդ օրը ԵԱՏՄ վարչապետերի խորհրդի նիստ է Երևանում« բայց ամբողջ մի օր շուտ է Երևան գալու ՌԴ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հիշեցրեց, գազի գնի վերաբերյալ որոշում չկա, բայց քննարկում կա:
Մանրամասները` թերթի այս համարում: