Ծառուկյանի պես. Իրատես de facto
Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը որոշեց «խայծ» նետել քաղաքական դաշտ և պարզել, թե հասարակական-քաղաքական ինչպիսի վերաբերմունք կա իր հանդեպ։ «Խայծը» Վարդան Օսկանյանն է՝ իր նոր կուսակցությամբ։ Սա կարելի է ասել, ստուգարք է, որը հաջող հանձնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կմտնի ակտիվ քաղաքականություն:
Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վարդան Օսկանյանը չցանկացավ առայժմ «խաղաքարտ» բացել ու հստակեցնել, թե ինչ թելերով է կուսակցությունը կապված երկրորդ նախագահի հետ, բայց, ինչպես ասում են, դա ապացուցելու կարիք էլ չկա։
«Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի, բայց ես ինձ չդնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից։ Ես այդպիսի խնդիր չունեմ։ Վարդան Օսկանյանի ռեսուրսով եմ պատրաստվում ժողովրդի քվեն ստանալու, մեր անելիքներով ու մեր ծրագրով հայտարարեց նախկին արտգործնախարարը, ըստ էության, փաստելով, որ առանձնակի ջանք չի էլ թափի հանրությանը հակառակն ապացուցելու համար։
Նոր ձևավորվող քաղաքական ուժի շարքերում, մեր տեղեկություններով, լինելու են ոչ միայն ԲՀԿ-ից հեռացածները և հեռանալ պատրաստվողները՝ Ստեփան Մարգարյանը, էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, այլև Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանը, Վիկտոր Սողոմոնյանը։
Այս կադրային բազան էլ է գալիս ապացուցելու, որ Օսկանյանը մտադիր չէ «տարանջատվել» Քոչարյանից։ Նույն աղբյուրի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ֆինանսական հոսքեր ապահովել դրա կայացման համար։ Ասում նաև, որ, ԲՀԿ-ի օրինակով, Քոչարյանը կփորձի «հեռակառավարման վահանակն» իր ձեռքում պահել, հետեւել բոլոր շարժերին և թելադրել հետագա գործողություն»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: