28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքական ընդդիմադիր Zaman թերթն այսուհետև կղեկավարեն պետական հոգաբարձուները

Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել հեռացնել «Feza Gazetecilik» մեդիահոլդինգի ղեկավարությանը` կառավարումը հանձնելով պետության կողմից նշանակված հոգաբարձուներին:

Մեդիահոլդինգի կազմում է գտնվում նաև թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթը, որը հայտնի է Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերով:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` մեդիահոլդինգի ղեկավարումն իր ձեռքը վերցնելու պետության որոշումն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների բողոքը, որոնք հավաքվել են «Zaman» թերթի խմբագրության շենքի դիմաց` բողոքելու մամուլի ազատության նկատմամբ պետության հերթական ոտնձգության դեմ:

Ոստիկանության հետ ժամանած պետական կառավարիչները շենք կարողացել են մուտք գործել միայն այն բանից հետո, երբ կեսգիշերին ոստիկանական ուժերը ջրաշիթերի ու արցունքաբեր գազի կիրառմամբ կարողացել է ցրել ցուցարարներին:

650 հազար տպաքանակ ունեցող «Zaman» պարբերականը  համարվում է Թուրքիայի ամենակարդացվող օրաթերթը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ