15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն շնորհավորանք է հղել Սերժ Սարգսյանին`Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար, որում ասվում է.

“Վսեմաշուք պարոն նախագահ,

Անհուն ուրախությամբ ողջունում ենք Ձեր վերընտրությունը, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ: Ջերմորեն կը շնորհավորենք Ձեզ, հայրենի մեր սիրելի զավակների` Ձեր անձի նկատմամբ ցուցաբերած այս վստահության համար:

Արդարեւ, Ձեր նախագահության առաջին շրջանում, հակառակ Հայաստանի դիմագրաված ներքին թե արտաքին բազմաթիվ դժվարություններին, դուքհաջողեցիք Ձեր տքնաջան աշխատանքով, ամուր վճռակամությամբ ու ճկուն քաղաքականությամբ ո՜չ միայն շրջանցել մի շարք դժվարություններ, այլ նաեւ կարեւոր իրագործումներով հարստացնել մեր հայրենիքի արդի պատմությունը: Վստահ ենք, որ Ձեր նախագահության երկրորդ շրջանում եւս պիտի ջանաք լավագույնս արդարացնել մեր ժողովրդի արտահայտած վստահությունը՝ առավել նախանձախնդրությամբ ու ամբողջական հանձնառությամբ կատարելով Ձեզ վստահված առաքելությունը:

Այս առիթով եւս մեկ անգամ կվստահեցնենք, որ մենք անձնապես եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը միշտ զորավիգ ու քաջալեր պիտի հանդիսանանք Ձեզ՝ ի խնդիր Հայաստանի պետության հզորացման, Հայաստան-Սփյուռք գործակցության առավել սերտացման, Հայաստանի հարատեւ բարգավաճման եւ մեր ժողովուրդի արդար իրավունքների վերատիրացման:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Ձեզ պարգեւի քաջառողջ կյանք, ամուր հավատք ու աննկուն կամք”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ