15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունն ամփոփում է ընտրական գործընթացը

“Իրականացվել  են համապատասխան աշխատանքներ ընտրացուցակներում մահացած անձանց անունների հեռացման ուղղությամբ և չի եղել դեպք, որ ոստիկանությունը ստանա մահացածի վերաբերյալ տեղեկություն և ռեգիստրից հանած չլինի անունը”, –  այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության տեղակալ գեներալ մայոր Արթուր Օսիկյանը` ամփոփելով ընտրական գործընթացը:

Վերջինս այն համոզմանն է, որ մահացածների անունները մնում են ընտրացուցակներում, միայն այն պատճառով, որ հարազատները տեղեկացրած չեն լինում այդ մասին: Իսկ նման դեպքեր բացառելու համար համակարգ է մշակվել , որ մահացած անձի մասին տեղեկատվությունը ստանալիս՝ ռեգիստրից նրա անունը հեռացվում է:

Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաև , որ  բացվել է թեժ գիծ՝ ընտրացուցակների անճշտությունների գրանցան համար: Այս տարվա սկզբից շուրջ 190 ահազանգ է եղել, բայց միայն 4-ի դեպքում է տեղեկատվութունը համապատասպանել իրականությանը: Կազմակերպություններից, անհատներից ստացված 4018 ահազանգերից ընդամենը 19 են եղել ընտրացուցակների անճշտությունների հետ կապված:

Օսիկյանի խոսքով՝ քվեարկության օրը 23 հաղորդում է եղել , ոստիկանությունը տվել է համապատասխան պարզաբանումներն ու հերքումները:  Գեներալ մայորը նաև բացառեց, որ մի անձը կարող էր լինել և լրացուցիչ, և ընդհանուր ցուցակում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ