15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին կարող է կոտրել Հայաստանի ողնաշարը. Անդրիաս Ղուկասյան

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան  իր ուսերին հիմա մեծ պատասխանատվություն ունի: ”Եթե ինքը հիմա չպնդի իր կես միլիոնից ավել ձայների արդյունքը, ապա մեծ հիասթափություն կլինի այդ մարդկանց մոտ, դա կկոտրի Հայաստանի ողնաշարը վերջնականապես”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը:

Նրա խոսքով` կես միլիոնից ավելի ձայներ հավաքելը բացի պատասխանատվությունից թույլ է տալիս Հովհաննիսյանին համարել, որ մարդիկ կողմ են իր առաջ քաշած ծրագրին: ”Մյուս կողմից էլ եթե նա քայլ չձեռնարկի քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, եթե կոտրվեն նրա ընտրողները, կարելի է  ասել, որ դա մեծ հարված կլինի մեր հանրությանը”,-շեշտեց նախագահի թեկնածուն: Իսկ դրանից հետո, Ղուկասյանի համոզմամբ, շատ ավելի դժվար կլինի մարդկանց որևէ քաղաքական գործընթացի մեջ ներգրավել:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով` Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 36.74%: Գործող նախագահը ստացել է ընտրողների 58,64 տոկոս վստահությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ