Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների արդյունքները
Այսօր` փետրվարի 19-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց իրենց դիտորդական առաքելության արդյունքները: Դիտորդական առաքելությունը իրականացվելէ 6-րդ ընտրատարածքում:
Մինչ արդյունքները ներկայացնելը բանախոսը նշեց, որ “Առաջին լրատվականի” առավոտյան թողարկմանը տեղ են գտել կադրեր, որոնք խեղաթյուրում են Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցն ընդհանուր առմամբ:
“Մոնտաժվել եւ ցուցադրվել են այն կադրերը, որը պետք է եղել ներկայացնել”,-ասաց Իշխանյանը, նկատելով, որ բոլոր տեղամասերում թելադրողը Սերժ Սարգսյանի վստահված անձինք եւ թաղի տղերքն են եղել:
Ներկայացնում ենք դիտորդական առաքելության արդյունքները.
Ընտրողների ուղղորդումներ եւ ընտրակաշառք
6/12 տեղամասում ժամը 12-ի սահմաններում դիտորդը լսել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանի վստահված անձը 2 կնոջ ասում, որ կտա 40.000 դրամ, որպեսզի նրանք ապահովեն իրենց շենքի բնակչության հոսքը։
6/14 ընտրատեղամասում տեղամասին կից սենյակում երկու հոգի նստած են եղել համակարգչի առաջ. Նրանցից մեկը ցուցակից թելադրել է հեռոխոսահամարները, մյուսը զանգել եւ ուղղորդել է, որ ոմն Գագիկ Խաչատրյանից գնան ստանան 5000-ական դրամները եւ ընտրեն Սերժ Սարգսյանին:
6/23 տեղմասում գրանցվել են անծանոթ անձի կողմից քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր:
6/27-ում կողմնակի անձ մտել է տեղամաս, մոտեցել ընտրողներից մեկին ու առաջարկե 15-20 հազ. դրամ գումար կարուսելի մեթոդը կիրառելու համար: Հանձնաժողովի նախագահը նրան դուրս է հրավիրել եւ մեկնաբանել, որ այդ անձը հոգեկան խնդիրներ ունի:
6/8, 9, 10 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են 153 դպրոցում (Շինարարների 23ա),
մեր դիտորդը նկատել է, որ մի երիտասարդը տարեց կնոջն ուղեկցել է վերոնշյալ երեք ընտրատեղամասերը։
6/35 ընտրատեղամասում 12:45-ի սահմաններում մոտ հիսուն տարեկան մի կին մոտեցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին, կարծելով, թե նա վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ է, ասել է. “Ինձ ասեք, թե մեր շենքից ինչքան մարդ է եկել, որ ես գնամ մնացածին էլ բերեմ”։
Դիտորդը փորձել է հանձնաժողովի նախագահից ճշտել, թե ով է այդ կինը, հանձնաժողովի նախագահն ասել է, որ չի ճանաչում նրան։ Նույն տեղամասում մի անձ, ով չի կրել վկայագիր, ներկայացել է որպես վստահված անձ է, սակայն գրանցված չի եղել։ Նշված անձը ընտրատեղամաս մուտք գործող անձանց ուղորդել է դեպի ցուցակները: Քվեարկության սենյակի դուռը մի քանի րոպեով փակվել է, ընդ որում, ներսում եղել է 7-8 ընտրող:
6/15, 6/16 ընտրատեղամասերում անհայտ անձինք ուղեկցել են ընտրողներին:
Սերժ Սարգսյանի վստահված անձինք ընտրողներին ուղղորդել են։ Նույն ընտրողը տարբեր ժամանակներում մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս, շրջել է եւ դուրս եկել:
6/1-ում, 6/10-ում Սերժ Սարգսյանի վստահված անձինք ընտրողներին ուղղորդել են։
6/7 եւ 6/6 ընտրատեղամասերը գտնվում են նույն դպրոցում։ Ս. Սարգսյանի վստահված անձինք խումբ-խումբ մարդկանց են բերել ընտրատեղամաս եւ ուղղորդել ընտրություն կատարելու։
Կողմնակի անձինք եւ կուտակումներ ընտրատեղամասերում
6/14 տեղամասում /այն տեղակայված է Թիվ 100 դպրոցում/ դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը ժամը
8:15 ներկայացել է որպես դիտորդ, սակայն վկայագիրը ցույց չի տվել, նա անընդհատ դուրս ու ներս է արել տեղամասում:
Report.am-ի լրագրողը` առանց հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին (գրանցվելու) տեղյակ պահելու, նկարահանում է կատարել ընտրատեղամասում:
6/16 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահաված անձը եւ նրա ընկերներն ազատ ելումուտ են արել տեղամաս: Նույն տեղամասում ոստիկանի սենյակը քվեարկության սենյակի միջով է անցնում:
6/17-ում քվեարկության սենյակում ժամանակ առ ժամանակ քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը:
6/23 տեղամասում որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ ներկայացած մարդը վկայագիր չի կրել:Նույն տեղամասում մի անձ ներկայացել է որպես դիտորդ, իսկ երբ հարցրել են, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, նա առանց բացատրության լքել է տեղամասը:
6/21-ում Սերժ Սարգսյանի վստահված անձը վկայական չի ներկայացրել եւ դուրս է հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից:
6/4 տեղամասում քվեարկության սենյակում 5 վստահված անձ է ներկա եղել, որոնցից 4-ը եղել են Ս. Սարգսյանի վստահված անձինք։ Հելսինկյան կոմիտեի դիտորդը նախագահին զգուշացրել է այդ մասին, սակայն ոչ մի արձագանք չի եղել, եւ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ 6/10-ում վստահված անձ ներկայացած մարդը համապատասխան վկայական չի կրել:
6/17-ում քվեարկության սենկյակում կողմնակի անձ է եղել, ով միջամտել է քաղաքացիների քվեարկության գործընթացին: Հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ նրան դուրս է հրավիրել, սակայն վերջինս մնացել է սենյակում եւ շարունակել միջամտել գործընթացին:
6/22-ում, 6/1-ում, 6/2-ում եւ 6/28-ում գրանցվել են կուտակումներ (15-ից ավելի ընտրող)։ 6/35 տեղամասում կողմնակի անձինք անընդհատ մտել են տեղամաս, զրուցել հանձնաժողովի անդամների հետ:
Քվեարկության գաղտնիության խախտում
6/17 եւ 6/18 տեղամասերում քվեախցիկները սխալ են տեղադրված եղել` քվեարկողը մեջքով է կանգնում հանձնաժողովի անդմաներին: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, որ սենյակում կան տեսախցիկներ, այդ պատճառով քվեախցիկները տեսախցիկին հակառակ ուղղությամբ են տեղադրել:
6/27 տեղամասում հանձնաժողովի անդամը խոչընդոտել է քվեարկողի ընտրության իրավունքը. ծրարը քվեատուփ գցելու ժամանակ փորձել է ստուգել քվեաթերթիկի առկայությունը ծրարում, նա վերցրել է ծրարը, թափահարել, նկատել, որ այն դատարկ է, պահանջել է միջի քվեաթերթիկը, սակայն ընտրողը, ծրարը խլելով, գցել է քվեատուփի մեջ:
6/5 ընտրատեղմասում գրանցվել են ընտրության գաղտնիության խախտման դեպքեր. քաղաքացիները քվեարկելուց հետո քվեաթերթիկները ցույց են տվել Ս. Սարգսյանի վստահված անձին: Վերջինիս կողմից կատարվել է նաեւ տարեց անձանց ուղղորդում։ Գրանցվել են դեպքեր, երբ նույն անձը քվեարկել է երկրորդ անգամ։
6/1-ում քվեախցիկներում մեկից ավելի ընտրողներ են եղել, մի քանի դեպք է գրանցվել, երբ գրանցամատյանում չեն գրանցել ընտրողին օգնողի տվյալները։
6/25 տեղամասում Ս. Սարգսյանի վստահված անձը քվեարկություն կատարած տատիկի ձեռքից վերցրել է քվեաթերթիկը, ծալել, դրել ծրարի մեջ, ապա տվել է կնիք դնող հանձնաժողովի անդամին, որից հետո տատիկը ծրարը գցել է քվեատուփի մեջ։
6/11, 6/23, 6/24 ընտրատեղամասերում քվեախցիկները շատ մոտ են տեղադրված եղել:
Քվեարկում են այլ անձի փոխարեն. լցոնման փորձեր
Դավթաշենի թիվ 5 ընտրատարածքում` 93 դպրոցում տեղակայված ընտրատեղմասում առավոտյան 12-ի սահմաններում ընտրողներից մեկը նկատել է, որ ընտրացուցակում իր անվան դիմաց ստորագրված է: Սրա առնչությամբ բողոքել է հանձնաժողովի նախագահին, ով մեկնաբանել է, թե դա խախտում չէ, գուցե սխալմամբ քաղաքացու եղբայրն է ստորագրել նրա փոխարեն: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է տվյալ քաղաքացուն ստորագրել եղբոր փոխարեն եւ քվեարկել: Այս մասին տեղեկացանք տվյալ տեղամասի ընտրող եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Նելլի Հարությունյանից:
6/4 ընտրատեղմասում գրանցվել է դեպք, երբ բացակա անձի անվան դիմաց ստորագրված է եղել։
6/36 տեղամասում փորձել են լցոնում կատարել. մի կին մտել է տեղամաս եւ փորձել ծրարների խուրցը լցնել քվեատուփի մեջ: Հանձնաժողովի անդամը կանխել է կարգազանցի գործողությունները: Անհայտ անձը փորձել է համոզել, սակայն չի ստացվել:
6/16 տեղամասի ընտրողներից մեկը նկատել է, որ արտերկրում գտնվող եղբոր անվան դիմաց ստորագրված է, նույն տեղամասում Նավասարդյան Կարապետի փոխարեն քվեարկել է Մարտիրոսյան Նարեկը:
6/08 ընտրատեղամասում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը նկատել է, որ ընտրության ներկայացած անձանցից մեկն այլ անձի անձնագիր է ներկայացրել: Դիտորդը կանխել է նրա քվեարկությունը, հանձնաժողովի նախագահը կարգազանց քաղաքացուն դուրս է հրավիրել:
Կրկնակի քվեարկություն
6/20 տեղամասում հանձնաժողովի նախագահն աղմուկ է բարձրացրել` նշելով, որ ընտրողներից մեկը փորձում է երկրորդ անգամ քվեարկել, նախագահին թույլ չեն տվել խոչընդոտել ընտրողին, ում հաջողվել է ծրարը գցել քվեատուփի մեջ:
6/9, 6/11, 6/17 եւ 6/23 տեղամասերում քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամները, առանց ստուգելու անձը հաստատող փաստաթուղթը` միանգամից կնիքել են ծրարը` առանց անձնագիրը ստուգելու:
Ճնշումներ դիտորդների նկատմամբ
6/20 տեղամասում մեր դիտորդի վրա ճնշում են գործադրել: 6/16 տեղամասում սպառնացել են Հելսինկյան կոմիտեի դիտորդին, փորձել խոչընդոտել նրա աշխատանքը: Դիտորդի աշխտանքը խոչընդոտել են նաեւ 6/17 տեղամասում:
Մեր դիտորդները նկատել են, որ տեղամասերից շատերում Սերժ Սարգսյանի վստահաված անձինք միաժամանակ մի քանիսն են եղել:
Այլ
6/36 տեղամասում ԵԱՀԿ-ի դիտորդը նկատել է, որ քվեաթերթիկների մի խուրցը կնքված չէ: Հանձնաժողովի անդամներին եւ նախագահին տեղեկացվել է այս մասին: Չկնքված քվեաթերթիկները եղել են 38-ը, նշանակում է այդ խրցից արդեն 62-ը օգտագործվել են ընտրողների կողմից: Հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվել է քվեատուփի չկնքված քվեաթերթիկները կնքել եւ ճանաչել սահմանված նմուշի: ժամը 8-ից հետո հանձնաժողովի նիստի ժամանակ քվեարկությամբ որոշվեց չկնքված քվեաթերթիկները կնքել եւ ճանաչել սահմանված նմուշի:
6/26 տեղամասում դիտորդը ներկայացած անձը քվեարկության կեսից ներկայացել է որպես Ս. Սարգսյանի վստահված անձ:
Արդյունքների ամփոփում
6/16 տեղամասում ձայների վերահաշվարկ է կատարվել, որի ընթացքում պարզվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկներից 200 պակասել է: Մի պահ տեղամասի հոսանքը անջատվել է, որից հետո կորած քվեաթերթիկները նորից հայտնվել են: Վերահաշվարկը դեռ շարունակվում է, դեռ պարզ չի, թե կորած քվեաթերթիկներից քանիսն են հայտնվել: