13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցել է 2 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 25-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, փետրվարի 27-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում` Հիզան քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք: Մարտի 2-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ դեպի արևմուտք գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ (մագնիտուդ 2.9):

Տարածաշրջանից դուրս մարտի 2-ին 7.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսում՝ ինդոնեզական Սումատրա կղզու Պադանգ քաղաքից 801 կմ դեպի հարավ-արևմուտք: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի կողմից հայտարարվել է Արևմտյան և Հյուսիսային Սումատրա, Աչեh նահանգներում հնարավոր ցունամիի վտանգի մասին: Նախնական տվյալներով հաղորդվում է մի քանի զոհի մասին, ավերածությունների մասին տեղեկատվություն չկա:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ