Չզբաղվել թվամարտով

Կրթության եւ գիտության նախարար, ՀՀկ գործադիր մարմնի անդամ Արեմն Աշոտյանը “Ֆեյսբուքի” իր պատին անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի խափանմանը:
“ԿԸՀ սերվերը չդիմացավ հետաքրքրվողների քանակին: Սա, իհարկե, երեք բանի մասին միանշանակ վկայում է:
Առաջինը, ԿԸՀ աշխատանքների նկատմամբ կա հանրային վստահության մեծ պաշար:
Երկրորդը, Հայաստանում իրոք կտրուկ աճել է համացանցից օգտվողների թիվը:
Եվ, երրորդը, այս ընտրությունները իրոք աննախադեպ էին մեր քաղաքական պատմության մեջ: Եվ այն հանգամանքը, որ մի շարք տեղամասերում եւ բնակվայրերում Րաֆֆին հաղթել է, դրա վառ ու ամենացայտուն վկայությունն է:
Իմ սիրելի գործընկերներ, ինչ վերաբերում է թվամարտին, վերջացրեք գյուղերի ու թաղամասերի հատվածական տարածումը, հասել եք նրան, որ այդ խաղը խաղում եք Րաֆֆու անունից ցանցում:
Ես ձեզ իմ նմանատիպ ակտիվությամբ ցույց տվեցի, որ չարժե խրվել այս գործընթացի մեջ:
Ամոթ է: Դուք թվերը ինքներդ շատ լավ գիտեք: Ժողովրդի անունից էլ մի խոսեք:
Այս ընտրություններին ժողովուրդն արդեն հաղթել է”: