Սպառնացել են “Ժառանգության” կանանց

42 տեղամասից ստացված արդյունքներր չեն համընկնում 22 տեղամասերից ստացված եւ ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքների հետ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Վերջինիս գնահատմամբ` ամենաբարձր ատյաններից հրահանգվել է այն տեղամասերում, որտեղ հաղթել է Սերժ Սարգսյանը` առայժմ չտրամադրել արձանագրությունները: Օրինակ` 600 քվեաթերթիկ գողացվել է 6/01-ում, ,իսկ 32�5 ընտրատեղամասում չեն բացվել քվեատուփը, Ջրաշենում 60 քվաթերթիկ անվավեր է ճանաչվել: Իսկ 3/33 հանձնաժողվի նախագահը Դանիել Իոնեսյանին փորձել են կաշառել,որ ձայները հաղորդեն 50/50:
“Բացի խախտումներից եղել են նաեւ սպառնալիքներ”,- նշեց Հովսեփ Խուշուդյանը:“Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչները սպառնացել են մեր իգական սեռի վստահված անձերին, թե ընտանիքդ կվերացնենք, եթե լցոնումներն արձանագրվեն որպես խախտումներ”,-հայտարարեց խոսնակը: