14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օլիգարխ ես, հերոս ես, նախագահ ես ներկա պահին, պատասխան ես տալու. Րաֆֆի Հովհաննիսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին /վիդեո/

Այսօր կեսգիշերից մեկ ժամ առաջ հրավիրված մամլո ասուլիսին “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ այսօր հաղթել է Հայաստանի քաղաքացին: Սերժ Սարգսյանը կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է “դե յուրե” նախագահին:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. “Հրամանատար, գեներալ, գնդապետ, քաղաքապետ, գյուղապետ` ով կեղծել է Հայաստանի քաղաքացու ձայնը, պատասխան է տալու: Օլիգարխ ես, հերոս ես, նախագահ ես ներկա պահին, պատասխան ես տալու: Հայ ժողովուրդը այսօր առաջին անգամ փորձեց ունենալ այն իշխանությունը, որին ցանկանում է: Ինձանից հետո պիտի ունենանք արդար ընտրություններ, եւ ես իշխանությունը փոխանցելու եմ նոր սերնդին: Այսօր արդար չէր, հակասահմանադրական եւ հակապետական էր:

Պատասխան են տալու բոլորը: Մենք պիտի ունենանք իրավունքի հայրենիք, սահմանադրական հայրենիք: Սա նախընտրական ճառ չէ: Հաղթել է ժողովուրդը, չի պարտվել ոչ ոք, պարտվել է վախը, փոքրոգությունը: Հայ ժողովուրդը ասել է` ոչ փողին, կեղծիքին, այո` մեր ապագային: Հայ ժողովուրդը այսօր քվեարկեց ապագահ Հայաստանին”,-եզրափակել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա չի պատասխանել լրագրողների հարցերին, նշելով, որ մյուս հարցերին կպատասխանի վաղը` Ազատության հրապարակում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ