14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը քիչ առաջ ԿԸՀ-ում հայտարարեց, որ իրենք ԶԼՄ-ների հրապարակումների և իրենց թեժ գծի միջոցով 22:50-ի դրությամբ ստացել են 70 ահազանգ: Սրանցից 22-ը վերաբերում է ընտրակաշառքների մասին տեղեկություններին: Պետրոսյանը նշեց, որ մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոստիկանությունն ստացել էր 62 ահազանգ: Այսօրվա ահազանգերի հիման վրա հարուցվել է երկու քրեկան գործ՝ մեկը Շենգավիթում, մյուսը` Էրեբունիում: Սրանք հարուցված են ուրիշի փոխարեն քվեարկելու առնչությամբ:

Ստացվել են նաև այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են ոստիկանների աշխատանքներին: Ըստ այդ ահազանգերի՝ ոստիկաններն այդ ընտրատեղամասերում իրենց պարտականությունները չեն կատարել, սակայն Պետրոսյանը նշեց, որ դրանք զուտ ասեկոսեներ են եղել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ