16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չի կարելի մտնել պատահական մի խանութ ու այդտեղից լինզաներ գնել. ակնաբույժ

Ինչպես ասում են՝ աչքերը հոգու հայելին են, բայց, վերջին ժամանակներս նորաձև են դարձել կապույթ ու կանաչ աչքերը: Իսկ աչքերի գույնն ընտրելն, այսպես ասած, անհնար բան չէ: Ավելին՝ աչքերի գույը կարելի է փոխել մի քանի րոպեի ընթացում՝ կոսմետիկ լինզաների օգնությամբ:

Իսկ ի՞նչ վտանգներ է պարունակում լինզաներ կրելը, որտեղի՞ց կարելի է գներ որակյալ լինզանգեր: Այս և թեմային վերաբերող այլ հարցեր մասին Henaran.am-ը զրուցել է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, անժկնաբույժ Լիլիթ Ոսկանյանի հետ:

‹‹Ամենակարևորն այն է, որ կոսմետիկ լինզաները լինեն  նորմալ ֆիրմաների կողմից արտադրված:  Չինական լինզաները քերում են, վնասում և ցավացնում աչքերը: Ցանկալի է կոսմետիկ լինզաներ գնելիս ընտրել այնպիսի ֆիրմաներ, որնք արտադրում են նաև օպտիկական լինզաներ: Աչքերը չվնասելու համար հարկավոր է լինզան ճիշտ դնել››:

Ակնաբույժը նշեց, որ ամեն դեպքում ցանկալի է լինզաներ կրելուց առաջ  այցելել ակնաբույժին ու ստանալ խորհուրդներ:

‹‹Չի կարելի մտնել պատահական մի խանութ ու այդտեղից լինզաներ գնել: Էական չէ՝ գնում եք օպտիկակա՞ն, թե՞ կոսմետիկ  լինզաներ. հարկավոր է դրանք ձեռք բերել օպտիկական պարագաներ վաճառող խանութներից››, – պարզաբանեց ակնաբույժը:
Լինզաներ կրողները գիտեն, որ դրանք հարկ է պահել հատուկ հեղուկի մեջ: Անդրադառնալով սրան՝ մասնագետը խորհուրդ տվեց ուշադիր լինել լինզաների համար նախատեսված հեղուկներ գնելիս ու ձեռք բերել այնպիսիք, որոնք արտադրվում են այնպիսի ըներությունների կողմից, որոնք արտադրում են նաև լինզաներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ