18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Զիջում է` ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարությունը

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարեւորելով` ընտրությունների նկատմամբ ժողովրդի  վստահության բարձրացումը, քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը, բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու  եւ կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը, հենվելով`

ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջեւ եւ անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ  թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից, հայտարարում  է`

Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջեւ գտնվելու  եւ նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը  զիջում է բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց:                     

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ  ՇՏԱԲ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ