08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տիգրան Մուկուչյանն ընդունել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն  այսօր ընդունել է ԱՊՀ եւ մերձբալթյան մի շարք երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը կարեւորել է տարբեր երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ ընտրական վարչարության ոլորտում փորձի փոխանակումը:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքների, նախընտրական քարոզչության ընթացքի եւ քվեարկության օրը ԿԸՀ-ում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ` հավելելով, որ ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթներն իրականացվել են նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն:

Հանդիպման մասնակիցները հատկապես բարձր են գնահատել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերն առցանց հեռարձակելու նորամուծությունը, ինչպես նաեւ ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված աննախադեպ միջոցառումները:

Հանդիպման ավարտին հյուրերը, եւս մեկ անգամ փաստելով, որ ընտրական վարչարարության մարմինների համագործակցությունը նպաստում է ընտրական օրենսդրության բարելավմանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հաջողություն են մաղթել գալիք նախագահական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ