09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ով էլ նախագահ դառնա. “ժառանգության” առաջին տիկնոջ պատգամը

‘’Ժառանգության’’ առաջին տիկինը` Արմենուհի Հովհաննիսյանը  քարոզարշավի առաջին օրվանից ամուսնու` նախագահի թեկնածու, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է: Մշտապես ուղեկցում է նրան, իր ներկայությամբ ուժ տալիս:

Այսօր` քարոզարշավի վերջին օրը, տիկին Արմենուհին ձնծաղիկների փոքրիկ փնջով կանգնել, լսում էր ամուսնու բոցաշունչ ելույթը: Ի տարբերություն թեկնածուի, որն այսօր այնքան էլ ժպտերես չէր, տիկին Արմենուհին ժպտում էր:

Արմենուհի Հովհաննիսյանից փորձեցինք պարզել. ասում են քաղաքականությունն Աստծուց հեռացնում է, դժվար չէ՞ իր փխրուն ուսերի համար այս ծանրությունը: ‘’Մասնակցում եմ այս 25 օրվան, մեծ ուրախություն եմ ապրում` տեսնելով ժողովրդի ոգեշնչումը, բայց եւ մեծ տխրություն եմ ապրում, որովհետեւ տարբեր մարդիկ դիմում են թե նամակներով, թե խոսքով եւ օգնություն խնդրում: Իսկապես, տնտեսական առումով ժողովրդի վիճակը շատ-շատ ծանր է’’,- Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ տիկին Հովհաննիսյանը:

Արմենուհի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ թեկնածուներից  ով էլ նախագահ դառնա, պետք է  նվիրվի ժողովրդին. ‘’Որովհետեւ մենք կորցնում ենք մեր ժողովրդի լավագույն մասը, իրենք այնքան մեծ դժվարությունների մեջ են, որ բռնել են արտագաղթի եւ հուսալքության ճանապարհը: Հուսանք, Աստված տա, ով էլ լինի հաջորդ նախագահը, մեր ժողովրդին կօգնի’’:  

Տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` ձնծաղիկներն ինչ-որ բա՞ն են խորհրդանշում, դրա համա՞ր է այսօր ձնծաղիկներով: ‘’Սա փոքրիկ աղջիկ նվիրեց ինձ’’,-ասաց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ