09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բագրատյանը ասաց` ինչպես է վարվելու ՀԱԿ-ի հետ

Այսօր Կոթի գյուղի երիտասարդ բնակիչ Արմենը նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ելույթից հետո ցանկացավ նրան մի քանի հարց տալ առանձին: Արմենը Բագրատյանից հետաքրքրվեց, թե ճիշտ է, որ Բագրատյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հակասություններ են առաջացել այն պատճառով, որ Բագրատյանն առաջադրվել է:

՛՛Չէ, Տեր-Պետրոսյանի հետ հակասություն չկա՛՛,-ասաց թեկնածուն: Արմենը նկատեց, որ երկիրն ընդդիմադիր ուժի կարիք ունի: Ի պատասխան՝ Բագրատյանն արձագանքեց. ՛՛Ես կարծում եմ, որ մենք ձև կգտնենք, որ մեր կուսակցության ու ապագա ՀԱԿ կուսակցության միջեւ բախումներ չլինեն, ընդհակառակը մի գծի վրա լինեն՛՛:

Արմենը սակայն նշեց, որ ինքը մեծագույն ցավ է ապրում, որ Բագրատյանի և ՀԱԿ-ի ուղիները բաժանվեցին: Նա նաև ասաց, որ ինքը կողմ է, որ Բագրատյանը պայքարում է, սակայն շատ ավելի ճիշտ կլիներ, որ բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ հայտարարեին:

՛՛Այդ դեպքում բոլոր թեկնածուներին կհամարեի ընդդիմադիրներ՛՛,-ասաց նա: Իսկ Բագրատյանն ասաց, որ պայքարել պետք է, և ինքը հասել է նրան, որ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ քննադատում են միայն իր քարոզարշավն ու նախընտրական ծրագիրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ