04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայում 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով /վիդեո/

Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով: Այդ մասին հայտարարությունը տեղադրվել առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում, գրում է Ermenihaber.am-ը:

Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում: Վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալը Թուրքիայի պետական «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ Սեթբաշ թաղամասում նախկինում հայեր են ապրել:

«Ամեն անկյունից պատմության հոտ է բուրում: Եկեղեցին տարբեր նպատակներով օգտագործվել է մինչև 1980-ականները, ինչից հետո մինչև օրս մնացել է լքյալ ու անբարեկարգ վիճակում»:

Եկեղեցին զբաղեցնում է 300քմ տարածք՝ ունենալով 212քմ շրջակայք:

Ուշագրավ էոր «Anadolu» լրատվականը հայկական եկեղեցու վաճառքի մասին նյութը, թողարկելով երկու լեզվով, անգլերեն հրապարակման մեջ նշել է եկեղեցու հայկական լինելը, իսկ թուրքերեն հրապարակման մեջ՝ ոչ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ