16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը խիստ շտապում է. Ժողովուրդ

«Երեկ Սերժ Սարգսյանը հասցրել է «ստորագրել» հենց երեկ ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Սովորաբար օրենքների քվեարկությունից մի քանի օր հետո է նախագահը ստորագրում այն: Բայց երեկ այդ օրենքի քննարկումը ԱԺ-ում ավարտվեց 15.30-ին, դրանից մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը այն ստորագրել է արդեն: Կարելի է կարծել, որ հենց փաստաթուղթը ընդունվել է կոճակային մեծամասնության կողմից, ԱԺ սուրհանդակներն այն վազելով տարել, դրել են Սերժ Սարգսյանի սեղանին:

Նկատենք, որ ԱԺ-ն և նախագահականն այս «սուպերմենությամբ» փորձում են այնպես անել, որ վաղվանից արդեն հնարավոր լինի դաշնակցականներին պաշտոններ բաժանել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ օրենքի փոփոխությունն այսօր հրապարակվի «Պաշտոնական տեղեկագրում», որից հետո այն հաջորդ օրվանից ուժի մեջ կմտնի: Մնում է միայն պարզել, Սերժ Սարգսյանը մինչև երկուշաբթի կհամբերի՞, թե՞ հենց կիրակի օրն էլ Դաշնակցության պաշտոնները կբաժանի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ