16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՅԴ-ում նոր կռիվ է ընկել. Հայկական Ժամանակ

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելուց հետո նրա փոխարեն որոշվել է խորհրդարան բերել ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին: ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն, սակայն 10-րդ հորիզոնականում գտնվող Կարեն Շախմուրադյանն է, որը սպանված գործարար Կարեն Շախմուրադյանի որդին է եւ ‹‹Կարկոմավտո›› ընկերության սեփականատերերից մեկը:

Ռուզան Առաքելյանը 11-րդն է: ՀՅԴ-ամերձ շրջանակների փոխանցմամբ`  Կ. Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել որեւէ մեկին: Դեռեւս 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ համամասնական ցուցակներն էին ձեւավորում, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Շախմուրադյանը կլորիկ գումար է տվել ՀՅԴ վերնախավին անցողիկ հորիզոնականում հայտնվելու համար:

Սակայն ՀՅԴ-ն ԱԺ բերեց մեկ այլ գործարարի` Միքայել Մանուկյանին: Խոսվում էր, որ այդ պատճառով Շախմուրադյանի եւ ՀՅԴ-ի միջեւ վիճաբանություն է եղել: Եւ հիմա, երբ մանդատի հերթն իրեն է հասել, գործարարը չի ցանկանում հրաժարվել:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ