08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրություններից հետո բավական ծանր ժամանակներ են սպասվում. Արման Մելիքյան

Մերժվեց ընտրակեղծարարությունը կանխելու վերաբերյալ իմ դիմումը: Իմ պահանջն էր տրամադրել մոտ մեկ միլիոն հայերի ցուցակը, որոնք չեն գտնվում Հայաստանում, սակայն ունեն ընտրելու իրավունք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Նրա խոսքով, այդպես էլ հնարավոր չեղավ ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը:

“Մեր հաշվարկներով ընտրություններին առավելագույնը կարող է մասնակցել 1 միլիոն 2 հարյուր հազար մարդ: Հայաստանից հեռացածների միայն 55-60%-ն իրավունք ունի մասնակցել ընտրություններին”, -հայտարարեց թեկնածուն` նշելով, որ ընտրությունները կանխավ չեն կարող լինել օրինական.

“Ըստ էության բոլորս գիտենք, որ բոլոր նախորդ ընտրությունները կեղծվել են, և այժմ էլ ԿԸՀ-ն չի ցանկանում ընդառաջ գնալ զեղծարարությունը վերացնելու համար”:

Արման Մելիքյանը համոզված է, որ ընտրություններից հետո բավական ծանր ժամանակներ են սպասվում, քանի որ կապը իշխանությունների և ժողովրդի միջև վերջնականապես կկտրվի. “Սա ամենամեծ խնդիրն է լինելու:

Իրենք`իշխանություններն էլ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ,քանի որ չունեն ժողովրդի աջակցությունը: Երկիրը դարձել է խաբկանքի և խաբեության թագավորություն”:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի հնարավոր միավորմանը և իր այնտեղ չլինելուն`թեկնածուն ասաց. “Իմ այնտեղ չլինելը լիովին տրամաբանական է, և ես խմբակային քաղաքականության մեջ չեմ եղել և չեմ լինի: Իրենք այս ամենով կոչված են ապահովելու ընտրություններ կոչվածի լեգիտիմությունը”:

Թեկնածուն հայտնեց, որ վաղը` փետրվարի 13-ին հանդես կգա առաջարկությամբ թե հանրությանը,թե թեկնածուներին,թե իշխանությանը շատ որոշակի մոտեցումներով:

“Կախված նրանից, թե ինչպես իրենք կվերաբերվեն իմ առաջարկներին, հնարավոր կլինի շատ հստակ որոշել, թե նրանցից յուրաքանչյուրի դերը ինչն է, և ինչ նպատակ են հետապնդում”,-Արման Մելիքյանը :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ