13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում ելքեր են փնտրում Քըրք Քըրքորյանի կտակին հասնելու համար. Հայկական Ժամանակ

Հայաստանի իշխանությունները ելքեր են փնտրում հասանելի լինել ամերիկահայ միլիարդատեր ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի թողած ժառանգության մեր երկրին բաժին հասնող գումարին։ Վերջերս հրապարակում եղավ, որ ԱՄՆ-ում գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քըրքորյանի կտակը, որի համաձայն, բարերարը հանձնարարել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու գոյացած գումարն ուղղեւ բարեգործությանը։ Կտակի համաձայն, այդ գումարով պետք է ֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք գործել են Քըրքորյանի կենդանության օրոք, կամ այն կազմակերպությունները, որոնց բարերարը գումար է հատկացրել։

Հայտնի է, որ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին ճանապարհաշինարարության համար Հայաստանին 200 միլիոն դոլար էր հատկացրել։ Այդ գումարով ոչ միայն ճանապարհներ են կառուցվել, այլ վերանորոգվել են դպրոցներ ու մշակութային տներ։ Մինչ այդ բարերարը 45 միփոն դոլար էլ հատկացրել էր աղետի գոտու բնակարանաշինության համար։ Որոշ տեղեկությունների համաձայն, «Լինսի» հիմնադրամն իր գոյության 22 տարիներին Հայաստանին հատկացրել է մինչեւ մեկ միլիարդ դոլար։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ