08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրիկյանի ներգրավվածությունը հեռուստաեթերում աճել է. ՀՌԱՀ նախագահ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր հրապարակել է նախընտրական քարոզչության շրջանում հեռուստաեթերի մոնիտորինգի արդյունքերը: Ըստ այդմ, առաջադրված թեկնածուներից միայն երեքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բարգրատյանը եւ Սերժ Սարգսյանն են օգտվել վճարովի եթերաժամանակից: Այս երեք թեկնածուների մեջ առավել քիչ վճարովի եթերաժամանակից օգտվել է գործող նախագահը` 352 րոպե, իսկ ամենաշատը` Րաֆֆի Հովհաննիսյանը`1.146 րոպե:

Հեռուստաեթերն ամենաքիչն օգտագործել է նախագահի թեկնածու է Արման Մելիքյանը: Ուսումնասիրված ժամանակահատվածում` հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 6-ը թեկնածուների` եթերում երեւալու պատկերը հետեւյալն է ստացվել. Սերժ Սարգսյանը եթերում եղել է 3.111 րոպե  Հրանտ Բագրատյանը` 2. 487 րոպե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 4.215 րոպե,  Պարույր Հայրիկյանը` 6.085 րոպե, Արամ Հարությունյանը` 1.767 րոպե,  Անդրիաս Ղուկասյանը` 1.432 րոպե, Արման Մելիքյանը` 1,246 րոպե  եւՎարդան Սեդրակյանը՝ 1,574 րոպե 28 վայրկյան:

ՀՌԱՀ նախագահի խոսքով, նախագահի թեկնածուներից ամենաշատն աճել է Պարույր Հայրիկյանի եթերում ներկայացվածությունը` շուրջ 252 տոկոսով եւ նվազել գործող նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացվածությունը:  

Գրիգոր Ամալյանի խոսքով, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցածն արտացոլվել է նաեւ հեռուստաեթերում ինչը սակայն, ըստ ՀՌԱՀ նախագահի, խախտում կամ կողմնակալ վերաբերմունք չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ