17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահն ընդունել է գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաիին:

Նախագահը կարեւորել է Երեւանում անցկացված “Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը” խորագրով միջազգային համաժողովը եւ բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերը՝ աշխարհում տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության զարգացման գործում:

Համաժողովի խորագիրը եւ մասնակիցների ներկայացուցչական կազմը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, վկայում են, որ այն հետաքրքիր, բովանդակալից եւ օգտակար է եղել բոլոր մասնակիցների համար:

Տալեբ Ռիֆաին գոհունակությամբ է փաստել, որ համաժողովի շրջանակներում քննարկումները բավականին արդյունավետ են եղել, միաձայն ընդունվել է Երեւանյան հռչակագիր՝ միջմշակութային երկխոսության եւ մշակութային բազմազանության կարեւորության վերաբերյալ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ զբոսաշրջության դերը մեծ է նաեւ մշակութային ժառանգության, շրջակա միջավայրի պահպանության եւ միջմշակութային հարաբերությունների ձեւավորման գործում:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաին մտքեր են փոխանակել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, այդ ոլորտում մեր երկրում առկա մեծ ներուժի եւ ոլորտի զարգացման նպատակով Հայաստանի հարաբերական առավելությունների լիարժեք օգտագործման շուրջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ