19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուսանցքում հայտնված ուժի ներկայացուցիչը երևակայության գիրկն է ընկել. Է. Շարմազանով

 ”Լուսանցքում հայտնված ուժի ներկայացուցիչը երևակայության գիրկն է ընկել”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե ընտրություններն արդեն կարելի է ձախողված համարել, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ”Եթե ինչ-որ մեկը և ինչ-որ բան ձախողվել է, ապա դա ՀԱԿ-ն է”,-ընդգծեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ՝ Հեյդի Տալյավինիի գլխավորությամբ:

 Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը նշել է, որ ընտրությունները արդեն  կարելի է համարել ձախողված, քանի որ ընտրական ցուցակների անճշտությունների և դրա հետ կապված պետականորեն կազմակերպված լայնածավալ  ընտրակեղծարարության խնդիրները չեն լուծվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ