Հայրիկյանը չի հավատում
Պարույր Հայրիկյանը չի հավատում, որ իր վարկանիշը մահափորձից հետո բարձրացել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը` մեկնաբանելով Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալները, համաձայն որի` Հայրիկյանի օգտին կքվեարկի 5 տոկոսը:
”Դա սուտ Gallup է, օրինգինալն այստեղ չէ, դա քսերոքս է, նրա տեղեկություններն ամբողջովին անվստահելի են գոնե մեր կողմից”,-ասաց Եղնուկյանը: Նա պատմեց, որ իրենք իրենց սեփական հարցումներն են կատարել փետրվարի 3-ին, որոնք ցույց են տվել, որ սպանության փորձից հետո նախագահի թեկնածուի վարկանիշը չի փոփոխվել:
”Դա բացատրելի է, որովհետև երբ դու քարոզարշավով չես զբաղվում, և քո միօրինակ ”գովազդը” անշարժ` հիվանդանոցում պառկելն է, վարկանիշ բարձացնել չի լինի ,դա միայն կարող է ճանաչելիությունը բարձրացնել”,-նշեց Հայրիկյանի ներկայացուցիչը:
”Ժամանակը ծախսում ենք ժխտելու հիմար վարկածները, որ Հայրիկյանն ինքն է իր դեմ մահափորձ արել, իսկ պատկան մարմիններն էլ իրենց գործը լավ են անում, բայց չեն ասում` ինչ են անում, եթե ասեն, երբ հայտարարեն ամեն ինչ պարզ կլինի, և այդ չար բերանները կփակվեն”,-եզրափակեց Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը: