Որոշված է. Հայկական Ժամանակ
ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգա
մավորները հանդիպել են վւսրչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վերջինս նրանց տեղեկացրել է, որ կոալիցիա չեն մտնում։
Փոխարենը, այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳԱ նիստը, որի ընթացքում շատ բան Է հստակեցվելու։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում կողմերը կանգ են առել հետեւյալ լուծման վրա Էկոնոմիկայի նախարարությունը հանձնվում Է ՀՅԴ-ին եւ նախարար Է նշանակվում դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու Աժ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը։ Ի դեպ, Էկոնոմիկայի դեռեւս գործող նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկվա իր ասուլիսում, անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, ասել Է. «Ես նման տեղեկություն չունեմ, շատ կարճ ասեմ»։ ՀՅԴ-ին Է հանձնվելու նաեւ տարածքային կառավարման նախարարությունը, որը ինչպես հայտնել ենք, անջատվելու Է արտակարգ իրավիճակներից, եւ նախարար Է նշանակվելու Դավիթ Լոքյանը։ ՀՀԿ-ա֊ կան վերին օղակներում չեն բացառում, որ նոր նախարարները նշանակվեն այս ուրբաթ։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: