16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Փողոցային” մարմնավաճառներ , “էլիտարներ” ու “հյուրախաղերի” եկածներ…վիճակագրություն

 

 

 

 

 

 

 

ՀՀ ոստիկանությունում հաշվառված մարմնավաճառների թիվը աճել է: Եթե 2011 թ-ի տվյալներով ոստիկանությունում հաշվառված էր 217, ներկայումս այդ թիվը կազմում է 240, իսկ 2010-ին եղել է` 257: ՀՀ առողջապահական մարմիններ զննման ներկայացված վեներական հիվանդների թիվը, ըստ ոստիկանության վիճակագրության, 160 է, նախորդ տարվա 177-ի համեմատ:

Ներկայացված տվյալներն այսօր լրագրողներին տրամադրեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը:

Նրա ներկայացրած վիճակագրության համաձայն, Հայաստանում  մարմնավաճառությամբ զբաղվողների  20 տոկոսը 18-25 տարեկան են, 49 տոկոսը` 25-30 տարեկան, 28 տոկոսը` 35-45 տարեկան եւ 3 տոկոսը` 45 տարեկանից բարձր: Վերջիններիս ծառայությունների դիմաց գումարն էլ է տարբեր, ինչպես Արա Սրապյանն ասաց,  սկսում է հազար դրամից մինչեւ միջինը 40 հազար դրամ, բայց կան նաեւ այսպես ասած, “էլիտար” մարմնավաճառներ, որոնք 600 -1000 դոլար են պահանջում իրենց ծառայությունների դիմաց:

Արա Սրապյանի խոսքով, պայմանականորեն մարմնավաճառներին կարելի է բաժանել փողոցում կանգնողների, հասարակական օբյեկտներում` բարեր, գիշերային ակումբներ եւ այլն, գործունեություն ծավալողների եւ արտերկրից, մասնավորապես, Ուկրաինայից եւ Ռուսաստանից “հյուրախաղերով” Հայաստան եկող մարմնավաճառների: Վերջին խումբն , ըստ նրա քիչ վերահսկելի են: Կա նաեւ մարմնավաճառների “էլիտար” խումբ, որոնք ծառայություններ են առաջարկում հեռախոսազանգերով:

Ոստիկանությունը մարմնավաճառների ընտանեկան կարգավիճակի եւ կրթական ցենզի վերաբերյալ հատուկ վիճակագրություն չունի, բայց , ինչպես բանախոսն ասաց, մարմնավաճառների մեծ մասն ամուսնալուծված են: Նրանց մեջ կան նաեւ  երեխաներ եւ ամուսին ունեցողներ:

Ոստիկանությունը 2006 թվականից սկսած, եռամսյակային կտրվածքով  ստուգայցեր է կազմակերպում մայրաքաղաքի այն վայրերում, որոնք հանդիսանում են մարմնավաճառների հավաքատեղիներ եւ մարմնավաճառբների հետ բացատրական աշխատանք տանում: Ստուգայցերն իրականացվում են Երեւանի Բաղրամյան, Ծերեթելի, Արշակունյաց, Բագրատունյաց, Սեբաստիա, Լենինգրադյան, Խորենացի, Վ. Սարգսյան եւ Սարյան փողոցներում: Արա Սրապյանի խոսքով, իրականացվող միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում հավաքվող մարմնավաճառների թիվը նվազել է:

Քանի որ մարմնավաճառությունը վարչական իրավախախտում է համարվում, ոստիկանության տեսուչները կարող են միայն բերման ենթարկել մարմնավաճառին եւ վարչական պատասխանատվություն կիրառել նրա նկատմամբ` առաջին անգամի դեպքում` 20 հազար դրամի չափով տուգանք /նախկինում 1000 դրամ է եղել/, երկրորդ եւ ավելի անգամների դեպքում` 40 քազար դրամի տուգանք:

Արա Սրապյանի խոսքով, քիչ են դեպքերը, երբ մարմնավաճառներն այլ աշխատանք գտնելով, թողնում են իրենց զբաղմունքը: Որպես կանոն, մարմնավաճառները հրաժարվում են այն աշխատատեղերից, որոնք սոցիալական ծառայության միջոցով առաջարկում է ոստիկանությունը նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելիս:

Արդյոք քառասուն հազար դրամ տուգանքով հնարավոր է պայքարել երեւույթի դեմ: Henaran.am-ի այս հարցին Արա Սրապյանը պատասխանեց.” Ոստիկանությունն աշխատում է օրենսդրորեն իրեն ընձեռված հնարավորությունների սահմաններում”: Նրա խոսքով, վերջին շրջանում ոլորտի օրեսնդրությունը փոփոխությունների է ենթարկվել` սկսած վարչաիրավական սանկցիայի չափերից, մինչեւ գործերի քննող մարմնի փոփոխությունը, բայց ոստիկանությունը չի կարող անել ավելին, քան նախատեսում է Վարչական իրավախատումների մասին օրենսգիրքը:

Ինչ վերաբերվում է օրենսդրական հնարավոր փոփոխությունների մասին հարցին, Արա Սրապյանն ասաց. “Ես գտնում եմ, որ մենք ներկա դրությամբ,   մեր օրենքներով ազդում ենք մարմնավաճառության առաջարկի` մարմնավաճառների, սուտինյորների եւ դրանց զուգահեռ գնացող իրավախախտումների վրա, պետք է օրենսդրորեն ազդել նաեւ մարմնավաճառության պահանջարկի վրա, որը մենք բացարձակապես հիմա չենք անում: Կան երկրներ, որոնք ունեն այդ փորձը”:

Հասարակության շրջանում տարածված տեսակետ է, որ մարմնավաճառները հովանավորվում են հենց ոստիկանության կողմից: Henaran.am-ի այս դիտարկմանը Արա Սրապյանն արձագանքեց այսպես.”Դա բացառվում է, ոչ մի ոստիկան երբեք չի հովանավորի որեւէ մարմնավաճառի, նման փաստեր ես չգիտեմ եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը նման փաստ կներկայացնի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ