24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ ոք նրանց պարտք չէ. մարմնավաճառներին պետպատվերի շրջանակում չեն հետազոտի

Հայաստանում մարմնավաճառների 60 տոկոսի մոտ տարեկան հայտնաբերվում են տարբեր  սեռավարակներ, ավելի շատ` նոր սերնդի հիվանդություններ եւ սեռական օրգանների հերպես: Մարմնավաճառների  շրջանում տարեկան 2-3 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ակիր է հայտնաբերվում:   Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Գուրգեն Փորսուղյանը:

Մասնագետը վտանգավոր համարեց այն փաստը, որ այսօր գրանցվում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների խրոնիկական դեպքեր: Գուրգեն Փորսուղյանի խոսքով, իրենց կենտրոնը բացատրական աշխատանքի միջոցով փորձում է մարմնավաճառներին հասկացնել, որ եթե անգամ չեն հրաժարվում մարմնավաճառությունից,  գոնե այնպես անեն, որ դիմացինին վնաս չպատճառեն:

Հիմնական կանխարգելումն, ըստ մասնագետի,  պահպանականերն են: “Որոշակի հաջողության ենք հասել այն առումով, որ յուրաքանչյուր մարմնավաճառի մոտ այսօր պայուսակում կամ գրպանում  կա պահպանակ, այլ հարց է, եթե կլինետը պահանջում է այլ ձեւով սեռական հարաբերություն”,-նշեց Գուրգեն Փորսուղյանը:

Նրա խոսքով, քիչ թե շատ գիտակից մարմնավաճառները դիմում են  բժշկի եւ պարբերաբար հետազոտություն են անցնում, իսկ փողոցում կանգնողների  առողջությանը հետեւում է ոստիկանությունը` նրանց բերելով կենտրոն: 2012թ հոկտեմբերի 1-ից, կենտրոնը կդադարի պետպատվերի շրջանակում հետազոտել մարմնավաճառներին. “Մեզ չեն ֆինանսավորում այդ իսկ պատճառով մենք չենք կարող նրանց հետազոտել”: Գուրգեն Փորսուղյանի խոսքով, նոր որոշում է ընդունվել, համաձայն, որի մարմնավաճռն ինքը պետք է հետազոտություն անցնի:

Հարցին, թե արդյոք սա չի նպաստի սեռավարակների տարածմանը, մասնագետը դժվարացավ պատասխանել եւ նշեց, որ դա ցույց կտա միայն ժամանակը: Միեւնույն ժամանակ Գուրգեն Փորսուղյանն ասաց, որ եթե նախկինում մարմնավաճառը գիտեր, որ ոստիկանությունն իրեն հետազոտության է ուղարկելու, այժմ գուցե ավելի զգոն լինի: Մյուս կողմից էլ, նրա դիտարկմամբ, մարմնավաճառությունը բիզնես է եւ մարմնավաճառն այդ բիզնեսից ստացած եկամտով պարտավորել սեփական առողջության մասին հոգալ:

“Մարմնավաճառությունը եկամտի աղբյուր է այն անձի համար, որն իր մարմինը վաճառում է, ինչու նա այդ գումարի մի մասը չօգտագործի իր առողջության համար, ոչ ոք նրան պարտք չէ, պետք է դուրս գալ այդ ստերեոտիպերից”,-նշեց մասնագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ