16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեն կարողանում բյուջե հաստատել. Հրապարակ

Շիրակավանի գյուղապետը 2015թ.-ից մնացել Է առանց ավագանի ու չի կարողանում հաստատել համայնքի բյուջեն։ Մեր տեղեկություններով՝ ավագանու անդամներից մեկը մեկնել Է խոպան, մյուսը դեռևս 2013թ. մեկնել Է պայմանագրային ծառայության, իսկ 2015թ. նոյեմբերին Էլ մահացել Է մեկ ուրիշը։ Մնացել Է ավագանու 2 անդամ, որոնք, սակայն, չեն կարող քվորում ապահովել։ Թերթի տեղեկություններ Էին հասել, թե առանց ավագանու մնացած գյուղապետը, ստիպված, նախորդ տարվա բյուջեով Է աշխատում։

Դիմեցինք Շիրակավանի գյուղապետ Մարատ Մկրտչյանին։ Նա նշեց, որ դեռևս դեկտեմբերին դիմել են կառավարություն, որպեսզի իրենց համայնքում արտահերթ ընտրություն նշանակեն, իսկ առայժմ, այո, աշխատում են նախորդ տարվա բյուջեով և որևէ շարժ չեն կարողանում անել։ Համայնքում նոր ընտրություններ դեռ չեն նշանակվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ