Ինչո՞ւ է հետաձգվում եզդիաբնակ Շանգալի մարզի ամբողջական ազատագրումը
2014 թվականի հունիսի 10 – ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը հաջողվեց գրավել Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքը(մեծությամբ երկրորդ քաղաքը Բաղդադից հետո) և դուրս մղել կառավարական ուժերը, ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի վրա:
Ըստ մի շարք աղբյուրների` Հունիսի 11-ի դրությամբ իսլամիստները վերահսկում էին արդեն Մոսուլի օդանավակայանը, հեռուստաաշտարակն ու վարչական բոլոր շենքերը։ Մոսուլի գրավման երկրորդ օրը արդեն միլիոնանոց քաղաքի բնակչությունը խուճապահար այս ու այն կողմ էր վազում, հատկապես շիա արաբները` փրկվելով ահաբեկիչների գերությունից: Բնակչությունը անցնում էր նույնիսկ Տիգրիս գետը: Մոսուլի գրավումը բացասաբար անդրադարձ ունեցավ Շանգալի մարզի և նրա բնակչության վրա: Եվ դա շատ լավ հասկանալով` հենց Մոսուլի գրավման երկրորդ օրը, երբ արդեն լուրերը տարածվեցին Շանգալում, այնտեղ ապրող եզդիները խուճապի մատնվեցին և սկսեցին արդեն պատրաստվել մոտակա օրերին իսլամիստներին ընդունել նաև իրենց բնօրրան:
Բոլորը համոզված էին գրեթե, որ գրավելով Մոսուլը` շուտով կմտնեն նաև Շանգալ (այն կարևոր ռազմավարական դիրք էր գրավում և դա գիտեր ահաբեկչական խմբավորումը): Այս մասին գիտեին նաև քրդական զորքերը` 《փեշմերգան》, չնայած բնակչությանը փորձում էր համոզել, որ նման բան չի լինի, քանի որ 15.000-17.000 փեշմերգա այդ օրերին կպաշտպանեն Շանգալը և եզդիներին: Եզդիները պահանջում էին զինել իրենց և այդ հարցով դիմում ինչպես Բաղդադին, այնպես էլ քրդական առաջնորդ Մեսուդ Բարզանիյին: Բայց Քուրդիստանի ղեկավարությունը վստահեցնում էր, որ դրա կարիքը չկա, եզդիներին իրենք իրենց պաշտպանության տակ կառնեն, դա իբր իրենց պարտականությունն է և խոչընդոտ էին հանդիսանում, որ ոչ ոք զենքով չապահովվի եզդիներին(քրդական զորքերը նույնիսկ եզդիներից առգրավվել էին զենքերը):
Ինչևիցե, եզդիները հավատացին քրդերի դատարկ խոստումներն և այդ պատճառով օգոստոսի 3-ին հայտնվեցին սարսափելի, աննախանձելի վիճակում: Ահաբեկչական խմբավորումը արաբական Բայաջ գյուղից հարավ – արևելքից հարձակվեց եզդիաբնակ Գրզարկ գյուղի վրա և սկսվեց ցեղասպանությունը: Եզդիները խուճապահար այս ու այն կողմ էին վազում, փորձում գյուղը լքել: Լուրը շուտով հասանելի դարձավ Շանգալի մյուս գյուղերի բնակիչներին` թե` հարավային, թե` հյուսիսային: Եզդիները իրենց բնօրրանում տեսան այն, ինչը հայերը 1915թվականին: Մինչ օրս էլ ոչինչ չի ավարտվել և շարունակվում է եզդիների տառապանքները :
2014թ-ի աշնանը արդեն կազմավորվեցին եզդիական պաշտպանական ջոկատներ,ովքեր մինչ օրս պայքարում են ահաբեկչական խմբավորման դեմ: Մինչև 2014թ. վերջը եզդի մարտիկներին հաջողվեց ազատագրել Շանգալի հյուսիսային` Խանասոր, Սինուն, Դհոլա, Դըգոր, Հարդան, Բոռկ, Զորավա գյուղերը: Կատաղի մարտեր էին ընթանում մի քանի ամիս շարունակ Շանգալի լեռնային հատվածում` Շարֆադին սրբավայրի մոտ: Ահաբեկիչների նպատակը Շարֆադին սրբավայրը պայթեցնելն էր, որը, սակայն, նրանց չհաջողվեց, փոխարենը, նրանց կողմից պայթեցվեցին մի շարք սրբավայրեր, ինչպես լեռնային հատվածում, այնպես էլ սրբազան Բաշիկ ու Բահզանում: Մինչև 2014. վերջը Շանգալի հյուսիսային գյուղերի ազատագրումով կարծես վերջ տրվեց Շանգալի համար մղվող հետագա պայքարին: Եզդի կամավորական ջոկատները շահագրգռված և ոգևորված էին Շանգալը ամբողջությամբ ետ գրավելու, բայց միայնակ դա հնարավոր չէր, քանի որ չկան նրանց հովանավորող կազմակերպություններ կամ պետություններ: Չներգրավվելով այդ կռիվներում կամ ձևականորեն մասնակցելով Շանգալի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարին` չէին օգնում եզդիներին, որպեսզի ազատագրվեր Շանգալը: Եզդի մարտիկները խոստացել էին, որ իրենց հովանավորելու և զենքով ապահովելու դեպքում կարճ ժամանակում կազատագրեն Շանգալը ամբողջությամբ: Հյուսիսային գյուղերի ազատագրումից անցավ գրեթե մեկ տարի, նոր միայն համատեղ ուժերի և եզդի մարտիկների կողմից 2015թ, հոկտեմբերի 13-ին ազատագրվեց Շանգալի մի փոքրիկ հատված` Շանգալ քաղաքը:
Ազատագրելով Շանգալ քաղաքը` եզդիները հույսով էին, որ մարտերը կշարունակվեն և շուտով կազատագրվի նաև Շանգալի հարավային` Սիբա Շեխ Խդր, Թլազեր, Գրզարկ, Քեչո, Հաթմի, Թլբնաթ, Թլկասաբ գյուղերը: Սակայն Շանգալ քաղաքի ազատագրումից անցել է արդեն 3 ամիս և վիճակը նույնն է, ինչ մեկ տարի առաջ հյուսիսային գյուղերի ազատագրումից հետո էր: Ինչու է այսպես հետաձգվում Շանգալի ամբողջական ազատագրումը: Այդ մի քանի հարավային գյուղերը ազատագրելը, ինչպես բազմիցս համոզված ասել են եզդի մարտիկները, եթե ոչ մեկ օրվա, ապա մի քանի օրվա պայքարի արդյունք կլինի, միայն եթե ապահովեն իրենց զենք ու զինամթերքով և ամենակարևորը, թույլատրեն; Պատճառաբանում են, թե իբր Շանգալի ազատագրումը կապված է Մոսուլ քաղաքի ազատագրման հետ:
Երբ սկսվի պայքարը Մոսուլ քաղաքը ազատագրելու ահաբեկիչներից, այդ ժամանակ միայն Շանգալը կազատագրվի: Այս վարկածը թերևս խելքին մոտ է, քանի որ Իրաքում գտնվող այդ մեծությամբ երկրորդ քաղաքում են ահաբեկիչները կենտրոնացրել իրենց ուժերը, ինչպես Սիրիայի Ռաքքա քաղաքն է: Եվ եթե ազատագրվի Մոսուլը, ահաբեկիչները կլքեն Իրաքը, որը, սակայն, այնքան էլ համոզիչ չի թվում: Տարբերակ կարելի է համարել, որ ահաբեկիչներից Մոսուլը վերցնելով` նրանք կարող են Իրաքի տարածքից դուրս չգալ և իրենց ուժերը կենտրոնացնել այս անգամ Շանգալում և այդ ժամանակ արդեն եզդիների վիճակը թերևս հասկանալի կլինի: Երկրորդ տարբերակը այն է, որ եթե Շանգալի ազատագրումը կախված է Մոսուլի ճակատագրի հետ, ապա ստիպված ենք դետ երկար սպասել, իսկ այդ սպասողական վիճակը ի վնաս է եզդիների, քանի որ հարցը շարունակվում է լուծում չստանալ:
Ռոման Ավդոյան «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ