25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմեն Երիցյանին չեն վստահում.ՉԻ

«ՉԻ» տեղեկություններով՝ վերջին ժամակահատվածում լարվել են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի եւ ՀՀ մարզպետների հարաբերությունները: Բանն այն է, որ մարզպետները վերջին ժամանակահատվածում սկսել են գործել ինքնուրույն եւ իրենց որոշումների մասին տեղեկացնել միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առանց Երիցյանի գիտության:

Դա ավելի ակնհայտ է դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, երբ մարզպետները Արմեն Երիցյանից գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի հետ հանդիպումից ընդամենը րոպեներ առաջ են  նրան տեղեկացրել հանդիպման մասին, ինչը նշանակում է, որ իշխանական վերնախավը Երիցյանին այլեւս համակարգի վստահելի անձ չի համարում: Դա փաստում է նաեւ այն հանգամանքը, որ վերջերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած մարզային խորհրդակցությունների ժամանակ Երիցյանին չեն հրավիրել, չնայած նա ի պաշտոնե պարտավոր էր ներկա գտնվել այն քննարկումներին, որը վերաբերում է իր ղեկավարած գերատեսչությանը:

«ՉԻ» տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի առաջացրած «սթրեսն» ու իշխանությունների արհամարհանքը թոթափելու համար Երիցյանը երկրից հեռացել էր Ամանորի տոներից տեւական ժամանակ առաջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ