Ո՞ւր են տանում Գևորգ Կոստանյանին. Հժ
«Մեր տեղեկություններով, մոտ տասն օրից մեկնարկելու են կառավարությունում կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների շուրջ բանակցությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու թերես ԲՀԿ-ի միջեւ։ Կոալիցիա, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի ձեւավորվելու, թեեւ 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից առաջ քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ հանրաքվեին աջակցելու դիմաց ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն հուշագիր կստորագրվի:
Իշխանական շրջանակներում առաջին փոփոխությունները սպասվում են իրավապահ ամենավերին օղակներում: Մեր տեղեկություններով, իշխանության վերնախավում կրկին հրատապ քննարկման առարկա է դարձել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հրաժեշտ տալու եւ այդ պաշտոնին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին գործուղելու հարցը։ Այս պարագայում Գեւորգ Կոստանյանի փոխարեն ՀՀ զլխավոր դատախազ պետք է դառնա Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը, իսկ Շահինյանի փոխարեն ՀՔԾ պետի թեկնածուներից մեկը կարող է նշանակվել կոմիտեի նախագահի տեղակալ, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։
ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Երեկ մեր թղթակիցը փորձել է կադրային այս փոխատեղումների վերաբերյալ մեկնաբանության ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գեւորգ Կոստանյանի մամուլ խոսնակ Քրիստինե Մելքոնյանը փոխանցել է. «Խոսակցությունները, կուլիսային քննարկումները չենք մեկնաբանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։