24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահական ընտրությունների ընթացքից է կախված լինելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացան տեմպը. Տրայան Հրիսթեա

“Հայաստանի համար էական է շարունակել դինամիկ եւ հանձնառու բարեփոխումները, որոնց Եվրամիությունն ուշի ուշով հետեւելու է”,-այսօր “Աջակցություն Հայաստանում 2 ընտրական փուլերին” ԵԱՀԿ եւ ԵՄ կողմից իրականացվող ծրագրի ընթացքի ներկայացմանը հայտարարեց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով` Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին` “ավելին ավելիի” սկզբունքով: “Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել այս գործընթացներին, մենք արդեն 1,7 մլն եվրո ենք տրամադրել”,-նշեց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարը եւ հավելեց. “Մենք նպատակ ունենք համապարփակ աջակցություն իրականացնել”: Ծրագրի առաջին փուլը Տրայան Հրիսթեայի խոսքով` ավարտված է: “Էական ջանքեր գործադրվել են: Դրա ապացույցները կան”,-նշեց նա եւ ընդգծեց. “Մայիսին անցկացված ընտրությունների ժամանակ բարելավում տեղի ունեցավ, բայց դեռ շատ ավելին է անհրաժեշտ: ԵՄ-ը Հայաստանից ակնկալում է, որ 2013-ի նախագահական ընտրությունների ընթացքը համահունչ կլինի ժողովրդավարական չափորոշիչներին: Իշխանությունները պետք է անդրադառնան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մատնանշված բացթողումներին: Եվ դրանից է կախված լինելու մեր հետագա հարաբերությունների զարգացման տեմպը”:

Դեսպան Հրիսթեան շեշտեց Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը` շարունակել բարեփոխումների ընթացքը: Նա ընդգծեց, որ Հայաստանում տարվող  բարեփոխումենրի մասին են վկայում Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-Հայաստան բանակացությունների արդյունքները, արտոնագրային ռեժիմի դյուրինացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի ստորագրումը: “Այդ համաձայնագրերը միայն ստորագրված փաստաթղթի կարգավիճակ չեն ունենալու: Դրանք մի շարք փոփոխություններ են ենթադրում, որոնք պատշաճ կարգով իրականացնելու դեպքում կփոխեն շարքային քաղաքացու կյանքը”,-շեշտեց նա:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն էլ նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններն ավելի ժողովրդավար եւ թափանցիկ էին, ինչի մասին են վկայում 11 հազար դիտորդների դիտարկումները: Նա ընդգծեց ԿԸՀ-ի , ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի, ինչպես նաեւ գլխավոր դատախազության հետ արդյունավետ համագործակցության մասին:

Հարցին, թե Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն ինչպիսին էին ՀՀ-ում կայացած ընտրությունների համեմատ: Նա նշեց, որ 2 դեպքում էլ թե դրական, թե բացասական կողմեր կարող են լինել: Սորոկինի խոսքով` Վրաստանում պարզապես հաղթեց Սահմանադրությունը եւ պարտված նախագահն ընդունեց նոր կառավարություն ձեւավորելու փաստը: Նրա խոսքով` սա ամենեւին չի նշանակում, թե Վրաստանում կայացած ընտրություններն այնպիսին էին, որին պիտի ձգտեն բոլորը: Նույն հարցի շուրջ Տրայան Հրիսթեան նշեց, որ ձեռնպահ կմնա համեմատություններից, որովհետեւ ընտրությունների արդյունքները գնահատվում են տեղական իրողություններից ելնելով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ