11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի մշուշոտ ընտրությունները. The National Interest

2013-ը նախագահական ընտրությունների տարի է Հարավային Կովկասի երկրների համար, եւ մրցապայքարն առաջինն սկսում է Հայաստանը, որտեղ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Ի՞նչ կարելի է սպասել այդ ընտրություններից եւ ընդհանրապես ինչպես կազդի այն Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել “The natinal interest” պարբերականը:, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Այս ընտրություններն ինչ-որ իմաստով խորհրդանշական են: Առաջին հերթին, կարեւոր չէ, թե ինչպես ներկա ընտրարշավը կկազամակերպվի, այն պետք է համեմատվի 2008-ի ընտրարշավի հետ: Այդ ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով արդեն 2 անգամ նախագահել էր, ըստ ՀՀ Սահմանադրության, չէր կարող առաջադրվել նաեւ 3-րդ անգամ:

Իշխանության փոխանցումը գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցվեց կառավարության եւ ընդդիմության միջեւ բախումներով, որոնց հետեւանքով 10 մարդ զոհվեց, որոնցից 8-ը` հասարակ քաղաքացիներ: Այդ պատճառով էլ Հայաստանի քաղաքական խավը` անկախ դրա տարբեր ներկայացուցիչների կարծիքներից, պետք է ցույց տա ընտրողներին, որ դաս է քաղել այդ ողբերգությունից եւ որ նման հակամարտություն այլեւս երբեք չի կրկնվի:

2012-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքական համակարգը ցույց տվեց, որ կարող է խուսափել բախումներից եւ բացահայտ թշնամանքից: Նախագահական մրցապայքարը պետք է պահպանի այդ միտումը:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանին  2013-ի ընտրություններն այլ կարագվիճակ կտան հայ քաղաքական գործիչների շրջանում: Նա չի մասնակցում ընտրություններին որպես գործող ղեկավարի իրավահաջորդ: Իր առաջին նախագահության ընթացքում նա ապացուցել է, որ ինքը ինքնաբավ քաղաքական գործիչ է, ով չի հայտնվում իր նախորդների ստվերի տակ:

Արտաքին քաղաքական ոլորտում Սերժ Սարգսյանին հաջողվեց խուսափել որեւէ լուրջ սխալից: Իր նախագահության սկզբում նրան խստորեն քննադատեցին Անկարայի հետ հարաբերությունները ստիպողական կարգավորելու  համար (այսպես կոչված` “ֆուտբոլային դիվանագիտություն”):  Սակայն նա չանցավ այն կարմիր գիծը, որը բաժանում էր դիվանագիտական զիջումները եւ թուրքական կառավարության միակողմանի զիջումները:

Միեւնույն ժամանակ նրան հաջողվեց հավասարակշիռ վիճակում պահել Հայաստանի արտաքին հարաբերությունները եւ Ռուսաստանի, եւ Արեւմուտքի հետ: Միացյալ Նահագների եւ Եվորպայի հետ հարաբերություններում Սարգսյանին հաջողվեց նույնիսկ ձեռքբերումներ ունենալ: Վաշինգտոնը եւ Բրյուսելը հատկապես 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո կասկածանքով եւ բացահայտ հակակրանքով էին վերաբերվում ՀՀ նախորդ նախագահին եւ նրա թունդ, նացիոնալիստական պրոպագանդային:

Ի տարբերություն Քոչարյանի` Սարգսյանի խաղաղասիրական հռետորությունը `ղարաբաղյան հակամարտության կամ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ջերմորեն է ընդունվում թե Ռուսաստանի, եւ թե Արեւմուտքի կողմից: Ընդ որում, նա այդ ամենն արել է` առանց ետ կանգնելու Հայաստանի` արտաքին քաղաքականության ոլորտում նախկինում արված հայտարարություններից:

Նույն մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում է: Մի կողմից, Սարգսյանի նախագահության ընթացքում` 2010-ի օգոստոսին, Ռուսաստանը եւ Հայաստանը համաձայնեցին ռուսական ռազմական բազան Գյումրիում պահպանել մինչեւ 2044-ը: Մյուս կողմից, Երեւանն զգուշավոր թերահավատություն ձեռք բերեց մաքսային եւ Եվրասիական միությունների անդամության նկատմամբ, որոնց 2-ին անդամագրումն էլ կատարվում է Ռուսաստանի միջոցով:

Հայկական ղեկավարությունը կառուցում է իր արտաքին քաղաքականությունը` իրատեսության սկզբունքների վրա, եւ ռացիոնալիզմը դասում է ամեն ինչից վեր: Արդյունքում` Սարգսյանն ընկալվում է որպես լավագույն նախագահի տարբերակը`Մոսկվայի կողմից եւ քաղաքական ղեկավարը` Արեւմուտքի կողմից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ