Խոշոր հրդեհ Սարի թաղում. կան զոհեր ու վիրավորներ /լրացվում է/
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանքում, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն եւ յոթ մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 եւ Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 87-ամյա Հ. Մ.-ն, 84-ամյա Է. Մ.-ն եւ 60-ամյա Մ.-ն գտնվում են տանը, իսկ 56-ամյա Մ. Մ.-ն տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին:
Այրվել են թիվ 135/1 եւ 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 եւ թիվ 137 տների տանիքները՝ մասնակի: Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը եւ ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ.Հովսեփյանը:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ եւ հայտնաբերել 2 դի: