Ո՞ւմ մատն է խառը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրերին սահմանային լարվածությունը հասավ գագաթնակետին: Տարատեսակ զինուժ կիրառվեց հատկապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին: Անցած գիշեր էլ գնդակոծվել է Բաղանիսը:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը փաստում է, որ սահմանային լարվածությունը միշտ էլ առկա է, պարզապես տարբեր իրադարձություններով պայմանավորված այդ ալիքը թուլանում և ուժեղանում է.
«Ես այդ լարվածությունը կապում եմ նաև Մինսկի խմբի հետ, որին ես նաև սպոնսորների խումբ եմ անվանում: Նրանք նայած որ պահին ինչ հրահանգ են տալիս: Իհարկե, ոչ հրապարակային: Եթե հրահանգ է տրված՝ սրել, ուրեմն իրավիճակը կսրվի: Եթե հրաման է տրված հրադադարը պահպանել, ապա կպահպանվի»:
Արշակյանի խոսքով՝ այս պրոցեսը ինքնագլուխ չի կարող սրվել. «Մասնավորապես Ադրբեջանը ինքնագլուխ հարաբերությունների սրման չի գնա, քանի որ դա կարող է հանգել մի վիճակի, որից կտուժի և Ադրբեջանը, և Հայաստանը:
Գերտերությունները՝ Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի, ԱՄՆ-ը և Ռուսաստանը հրահրում են սահմանային միջադեպեր»,-եզրափակեց Ազատ Արշակյանը: