07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր տարուց սկսած` շատերը կդադարեն հեռուստադիտող լինել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 1-ից գործելու է հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգը: Չնայած այս մասին վաղուց է հայտնի, բայց ակնհայտ է, որ հայաստանյան շարքային հեռուստադիտողների մեծ մասը դրան պատրաստ չէ: Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանից, ով նկատեց.

«Պետությունն ունի իր պարտավորությունները՝ բացառապես սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ: Այն պահից, երբ պետությունը նման քաղաքացիներին կցորդ սարքերով ապահովելով՝ բավարարի իր պարտավորությունները, անալոգի անջատումներն արդեն կիրականացվեն: Մյուս քաղաքացիներն իրենց միջոցներով պետք է արդեն գնած լինեին համապատասխան սարքերը:

Իսկ Ձեր նշած անապահով խավին ե՞րբ կտրամադրվեն այդ սարքերը:

Նախ նշեմ, որ վերոհիշյալ քաղաքացիների ցանկերը սահմանելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Սարքերի ձեռքբերման տենդերը հայտարարվել է, հողթող կա, վճարումն իրականացվել է, և մենք հույս ունենանք, որ ժամանակացույցին համապատասխան սարքերը կտրամադրվեն: Եթե առաջանա իրավիճակ, որ որևէ տեղ անապահով քաղաքացիների խնդիրները դեռևս լուծված չեն լինի, այդ մասերում անալոգային համակարգի անջատումներ չենք կատարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ