21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սարգսյան-Ալիև հանդիպումից «հայկական կողմն ստացավ առավելագույնը». Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի հետ:

Պարոն Շահնազարյան, ինչպիսի՞ ամրագրումներ կարող ենք կատարել դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից՝ նկատի ունենալով, որ ի սկզբանե էլ կարծես մեծ լավատեսություն չկար բուն ԼՂ հարցի բանակցային գործընթացի առաջընթացի առումով, սակայն ակնկալվում էր, որ գոնե սահմանային լարվածության հետաքննման մեխանիզմների շուրջ կլինի որոշակի առաջընթաց:

Հանդիպումը ճիշտ հասկանալու համար ես այն կբաժանեի 3 փուլի՝ մինչ հանդիպում, բուն հանդիպում եւ հանդիպումից հետո:

Մինչ հանդիպում. մի քանի իրադարձություններ, որոնք ուղղակիորեն ազդում էին հանդիպման օրակարգի եւ ընթացքի վրա: Մինչ այդ Միացյալ Նահանգների Կոնգրեսում 2 կոնգրեսականների՝ Ռոյսի եւ Էնգելի նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել մի փաստաթուղթ, որը հետագայում 80 կոնգրեսականներ ստորագրեցին, որի կետերը հետեւյալն էին. կապված ԼՂ հակամարտության շփման գծի հետ՝ պետք է դիպուկահարները հեռացվեն, պետք է համապատասխան տեխնիկական սարքավորումներով վերահսկողություն սահմանվի շփման գծի վրա, եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է էապես համալրվի, ինչը, իհարկե, շատ լուրջ անհանգստություն է պատճառում Ադրբեջանին:

Երկրորդ՝ ինչ տեղի ունեցավ դրանից հետո. Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի օրը նշվեց ԱՄՆ Կոնգրեսում, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների հետ, բայց ամենակարեւորն այն էր, որ հանդիպում տեղի ունեցավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահող Ջեյմս Ուորլիքի հետ: Ադրբեջանը բարձրացրեց մեծ աղմուկ, ըստ էության ասվեց, որ Ուորլիքը պետք է շուտով հեռացվի, ինչը անմիջապես պաշտոնապես հերքվեց Միացյալ Նահանգների կողմից: Շատ հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Ջեյմս Ուորլիքը հարցազրույց տվեց ադրբեջանական մամուլին, որտեղ հայտնվեց մի շատ կարեւոր նոր տարր. Ուորլիքը խոսեց կարգավորման սկզբունքների՝ ուժի չկիրառման սկզբունքի մասին՝ չանդրադառնալով ոչ ինքնորոշմանը, ոչ տարածքային ամբողջականությանը, եւ դրան ավելացրեց ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, որը Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի մեկ այլ սկզբունք է: Դա, ըստ էության, շատ լուրջ նախազգուշացում էր Բաքվին:

Այս ֆոնին դրանից հետո Ադրբեջանը սկսում է հանդիպումից առաջ հասկանալ, որ այն չի ընթանալու իրեն ցանկալի սցենարով, որ այդ հանդիպման հիմնական հարցը լինելու է շփման գծի վիճակը եւ  վերահսկման մեխանիզմների ստեղծումը, այսինքն՝ դա բացարձակապես չի համապատասխանում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, եւ լարվածությունը մեծացնում է շփման գծի վրա: Ես վստահ եմ՝ շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանը նույնիսկ հանդիպման օրը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել շփման գծում, Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում անցկացնում է  խորհրդակցություն, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնում է Ղարաբաղ: Սա շատ հստակ ուղերձ էր Իլհամ Ալիեւին, որ մենք գիտենք՝ դու ինչեր ես ծրագրում (մինչ այդ հայտնվեց տեղեկատվություն, որ Ադրբեջանը իր զրահատեխնիկան, մասնավորապես՝ տանկերը մոտեցրել է առաջնագծին), այսինքն՝ սա հստակ եւ բաց մեսիջ էր, որ մենք պատրաստ ենք: Սա այն մթնոլորտն էր, որն արդեն ինքնին շատ մեծ ճնշում էր Ալիեւի վրա, որովհետեւ թե օրակարգը, թե թեման, մեղմ ասած, բացարձակապես նրա սրտով չէին:

Շատ կարեւոր եմ համարում, որ տեղի է ունեցել առանձնազրույց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ, որից հետո Ալիեւը հեռացել է, իսկ Սարգսյանը շարունակել է շփվել եռանախագահների եւ Կասպրշիկի հետ: Կարծում եմ, որ, այո՛, հիմնական խնդիրը եղել է շփման գծի վերահսկման մեխանիզմների հաստատման հարցը: Եռանախագահողների այս քաղաքականությունը, ես կարծում եմ, չափազանց արդյունավետ է, որովհետեւ այժմ կարգավորման մասին խոսելը իրատեսական չէ աշխարհաքաղաքական այս իրավիճակում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ