Աբրահամյանը գիտի` ինչպես անել, ումով անել. Ժողովուրդ

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են:
Բանն այն է, որ Արա Աբրահամյանը նոր կուսակցություն ստեղծելու գործում որոշել է հանդես գալ միայնակ: Իսկ նրա եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ և Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ, շարունակելու են իրենց կուսակցություններում մնալ` ձևացնելով, թե իրենց եղբոր նախաձեռնության հետ իրենք կապ չունեն, լարված են եղբայրական փոխհարաբերությունները:
Իրականում այս բեմականացմամբ Արա Աբրահամյանը հնարավորինս փորձում է ներկայանալ իբրև նոր ուժ, իսկ իշխանական կուսակցություններում ծվարած իր եղբայրների հետ համատեղ նա նման կերպարով չէր կարողանա հանդես գալ:
Մյուս կողմից էլ Աբրահամյան եղբայրները տարբեր կուսակցություններում մնալով՝ հույս ունեն, որ իրենցից գոնե մեկին 2017-ին կհաջողվի սողոսկել խորհրդարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում