07 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակցություններում թուլությունն Ադրբեջանը փորձում է կոմպենսացնել սադրիչ քայլերով. Նալբանդյան

Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ ուժի կիրառումը և իրավիճակի սրումը  կարող է օգտագործել որպես բանակցային գործիք: Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողներ հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ներկայացնելով բանակցությունների արդյունքները: «Շատ կարևոր էր նախագահների մակարդակով վերջին հանդիպումից հետո նման ևս մեÕ ¯ հանդիպման կազմակերպումը: Մենք շնորհակալ ենք Շվեյցարիային այս գագաթնաժողովն ընդունելու, իսկ եռանախագահող երկրներին` իրենց ջանքերի համար` ուղղված նման հանդիպումների կազմակերպմանը, որոնք նպատակ ունեն առաջ մղել բանակցային գործընթացը: Բայց այդ գործընթացն առաջ մղելու համար նման տրամադրվածություն պետք է ունենա Ադրբեջանը, ինչն իրականում այդպես չէ: Եվ այս գագաթնաժողովի օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ, Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում: Եվ  բնական է, որ երբ այսպիսի իրավիճակ է, մնացած հարց երը երկրորդ պլան են մղվում»,- «Արմենպրես»-ի հաղարդմամբ` ասաց  նախարարը:

Նալբանդյանը նկատեց, որ Ադրբեջանը բանակցություններում իր թուլությունն ու անվստահությունը ցանկանում է  կոմպենսացնել սադրիչ քայլերով: Նրա խոսքով` Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ սա իրենց ինչ-որ ուժ է տալիս: «Ի՞նչ է նրանց մինչև հիմա տվել  այս քաղաքականությունը: Որևէ դրական բան,  որևէ առավելություն ո’չ տվել է, ո’չ տալիս է, ո’չ էլ կտա»,- շեշտեց Նալբանդյանը:

Անդրադառնալով առկա տրամադրություններին, թե Ադրբեջանի ոչ ադեկվատ կեցվածքի պայմաններում իմաստ չունի շարունակել բանակցությունները` նախարարը նշեց, որ այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե որն է բանակցությունների այլընտրանքը:«Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է բանակցությունների շարունակելու միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Եվ հենց դրա մասին է խոսում մեր նախագահի մասնակցությունն այս գագաթնաժողովին: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակել համանախագահների հետ ջանքերը` ուղղված խնդրի բացա ռապես խաղաղ կարգավորմանը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Նախարարը հավելեց, որ հանդիպման  ժամանակ կողմերը հայտնել են  իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման շուրջ տարբեր սկզբունքների  և տարրերի վերաբերյալ, որոնք ներկայացված են եռանախագահների կողմից: «Մենք կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն միմյանց  կամ չեն համընկնում: Սակայն Ադրբեջանի մոտեցումները մոտ չեն և չեն համընկնում ոչ միայն Հայաստանի մոտեցումներին, այլ նաև, կարող ենք ասել, որ չեն համընկում եռանախագահող երկրների առաջարկներին: Դուք գիտեք, որ 5 հայտարարություն է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավ որման վերաբերյալ,  և Ադրբեջանը մինչև այսօր խուսափում է հղում կատարել այդ հայտարարություններն, որտեղ ներկայացված են այն սկզբունքներն ու տարրերը:  Եռանախագահները բազմիցս նշել են, որ այդ առաջարկներն արված են որպես մեկ ամբողջություն , տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից, անհնար կդարձնի կարգավորումը»,- ասաց Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը  բազմիցս հայտարարել է, որ  պատրաստ է  այդ առաջարկների հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված խաղաղ կարգավորմանը, իսկ  Ադրբեջանն այդպես էլ որևէ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի արել: «Ադրբեջանը միայն ձևացնում է, որ ինքն ինչ-որ բանի պատրաստ է, բայց  ինչի՞ն է պատրաստ: Այն հայտարարությունները, որոնք իրենց հանրային կարծիքի համար են անում և կարծում են, որ դրանով կտպավորեն նաև ինչ-որ մեկին դրսում,  այդպես չէ, և եռանախագահներն ինչ հայտարարեցին Բելգրադում, գիտեք ես մեկնաբանություն էի տվել և կետ առ կետ անդրադարձել այդ հայտարարությանը, իսկ ի՞նչ մեկնաբանություն տվեցին ադրբեջանցիները: Չկան մեկնաբանություններ, որովհետև այն ինչ որ ասում են եռանախագահները դա այն է, ինչ մենք էլ ենք ասում»,- մանրամասնեց Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ