14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Արտահերթ նիստին առաջին անգամ ներկայացած ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, օգտնվելով առիթից, մեկանաբանեց Զարուհի Փոստանջյանի օրեր առաջ արած հայտարարությունները: Հիշեցնենք, Փոստանջյանը ԲՀԿ-ին հիշեցրել էր ամիսներ առաջ հնչեցրած այն հայտարարությունը, թե գործող իշխանությունը չարիքի իշխանություն է, ապա նկատել, որ ԲՀԿ-ն այժմ կտրուկ փոխել է իր դիրքորոշումը:

«Ես ինքս չեմ համակրել ձեր քաղաքական ուժին, համամիտ չեմ եղել ձեր գաղափարներին, բայց չեմ համակերպվում այն մտքի հետ, որ ուղղակի կարելի է ջախջախել, այսպես վերաբերվել քաղաքական ուժին: Այսօր էլ մենք ականատեսն ենք, թե ինչպես են այստեղ նստած քաղաքական ուժերը հայտարարում, որ իրենք համակերպվել են Սերժ Սարգսյանի ապօրինի գործողությունների հետ ու համախմբված գնում են 2017 թվական»,- ասել էր պատգամավորը:

Ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից վրդովվեց.

«ԱԺ-ում երկու օր է՝ գոյություն չունեցող և լուսանցքում հայտնված որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, երևի թե ամանորին ընդառաջ, հոգով իրենց ընդդիմադիր համարելով, անունով ընդդիմադիր, բայց իշխանության այս կամ այն ներկայացուցիչներից հովանավորվող, իրենց թիրախը դարձրել են ԲՀԿ-ն: Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն փորձում են տեղավորել իրենց օրակարգում, քանի որ տվյալ քաղաքական գործիչները հասկանում են, որ այլ քաղաքական ուժերը հոգեպես հետաքրքիր չեն, քանի որ նրանց քննադատությամբ ընդդիմադիր բոնուս չի ավելանում»: Զոհրաբյանը վստահեցրեց՝ չի հաջողվի:

Զոհրաբյանի ժամանակը սպառվեց, նիստը նախագահող Նաղդալյանն անջատեց խոսափողը, սակայն ԲՀԿ խմբակցության ղեկավարը դեռ շարունակեց խոսել: Ի վերջո, ելույթն ավարտելուց հետո Զոհրաբյանը լքեց ամբիոնը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ