09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Շիզոֆրենիկ հայտարարություն». Բաբայան VS Փոստանջյան

«0Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան կրկին ԱԺ ամբիոնից չէր իջնում, նա շարունակ առիթը բաց չէր թողնում քննարկվող ցանկացած օրինագծի վերաբերյալ խոսել և ներկայացնել իր դիտարկումները, որոնք, սակայն, կապ չունեին քննարկվող հարցերի հետ:
Նման մի օրինագծի քննարկմանը պատգամավորներին տրվող ելույթի համար հատկացված ժամանակը Փոստանջյանը կրկին օգտագործեց իր տեսակետները պատգամավորներին հայտնելու համար: Այս անգամ Փոստանջյանը խոսեց փետրվարյան հայտնի իրադարձությունների մասին:

Նա ԲՀԿ-ին հիշեցրեց ամիսներ առաջ հնչեցրած այն հայտարարությունը, թե գործող իշխանությունը չարիքի իշխանություն է, սակայն նկատեց, որ ԲՀԿ-ն այժմ կտրուկ փոխել է իր դիրքորոշումը:

«Ես ինքս չեմ համակրել ձեր քաղաքական ուժին, համամիտ չեմ եղել ձեր գաղափարներին, բայց չեմ համակերպվում այն մտքի հետ, որ ուղղակի կարելի է ջախջախել, այսպես վերաբերվել քաղաքական ուժին: Այսօր էլ մենք ականտեսն ենք, թե ինչպես են այստեղ նստած քաղաքական ուժերը հայտարարում, որ իրենք համակերպվել են Սերժ Սարգսյանի ապօրինի գործողությունների հետ ու համախմբված գնում են 2017 թվական»,- մանրամասնեց Փոստանջյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր հերթին անարձագանք չթողեց Փոստանջյանի հայտարարությունը` ասելով. «Ուզում եմ անդրադառնալ որոշ շիզոֆրենիկ հայտարարություններին: Այս ամբիոնից քաղաքականությունից խոսուն եմ մարդիկ, որոնք Ազատության հրապարակում հարյուր հոգուց ավելի չեն կարողանում հավաքել: Այս ամբիոնը մի օգտագործեք էժանագին PR-ի համար: ԲՀԿ-ի անունն էլ մի տվեք, այլ մտածեք ձեր կուսակցության, ֆրակցիայի, չգիտեմ` ինչ է էդտեղ հավաքված դրա մասին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ