Պուտինը Հայաստան է ուղարկում մոտ 7000 ռուս զինյալների․ Al Mayadeen

Մոսկվան կարող է ուժեղացնել ճնշումն Անկարայի վրա՝ իր զինված ուժերը տեղավորելով հայ-թուրքական սահմանի վրա, հայտնել է Al Mayadeen հեռուստաընկերությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա Հայաստանում ռուսական մոտ 7 000 զինյալ տեղավորել, այդ մասին հեռուստաընկերությանը հայտնել է իր աղբյուրը։ Նրանք կուղարկվեն Հայաստան հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում։
Eadaily.com-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ ռուս զինյալները կտեղավորվեն հայ-թուրքական սահմանին, նրանք սերտ կհամագործակցեն սիրիական Լաթաքիա քաղաքում գտնվող ռուսական ռազմաբազայի հետ։