17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դաբրո» է ստացել. Հրապարակ

«Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նկարահանված աղմկահարույց ֆիլմը ցուցադրելու «դաբրո» է ստացել։ Նա երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ հիմա որոշ լրացումներ են ընթանում, և եկող ապրիլին ֆիլմը մեծ էկրան կբարձրանա՝ լայն մասսաների համար։ Իսկ ինչու ֆիլմը չարժանացավ իշխանության համակրանքին ու չցուցադրվեց այս ապրիլին։ «Բայց նման բան չկար, ըտենց ստացվեց, հետո ես տեսա, որ թերություններ կան, հիմա շտկում եմ, ու կցուցադրենք, ինչ է եղե՞լ որ»։ Պատգամավորը երկու շաբաթ առաջ դիմել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ առաջարկելով այն ցուցադրել նաև ՌԴ-ում՝ պայմանավորված ռուս-թուրքական հարաբերությունների շրջադարձով և Պետդումայի՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի կոնտեքստում։ «Ես չգիտեմ՝ մերժել են, թե ընդունել, մի քանի օր առաջ ինձ զանգել էին դեսպանատնից, չեմ պատասխանել, հետո գնացի, նորից դիմում գրեցի, որ չեմ լսել, հիմա էլի սպասում եմ իրենց արձագանքին»։ Ինչու չէիք պատասխանել, որովհետև խառն էիք, ասում են՝ ծեծկռտուքի մեջ եք ընկել «Զվարթնոց» հյուրանոցային համալիրում։ «Ես ինչքան պետք է ասեմ՝ չկա՛ նման բան, այդ տարածքում կինո ենք միշտ նկարահանում, երևի էդ տեսարաններն են մարդիկ ինչ-որ բաների վերագրել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ