23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մի քանի հարյուր հոգի ժողովրդով ի՞նչ հեղափոխություն»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ում անդրադարձել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքին և նստացույցներին: Ներկայացանում են գրառումն առանց խմբագրման:

««Ազատություն» ռադիոկայանով Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ ժողովուրդն արդեն ոտքի է կանգնել, հեղափոխությունն արդեն սկսվել է… ու լրագրողն էլ չի հարցնում. «Բա Ժիրիկ ջան, այս մի քանի հարյուր հոգին ժողովու՞րդ են, այս մի քանի հոգիանոց նստացույցն ու անկապ երթերը, պարզունակ ելույթներն էլ հեղափոխությու՞ն…»

Նախ՝ Ժիրայր Սեֆիլյանին բարեկամաբար հիշեցնեմ, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Քաղաքական գործիչ չէ թեկուզ այն պատճառով, որ ինքը չգիտե ինչ ասել է հեղափոխություն, հեղափոխական իրադրություն, հեղափոխական իրավիճակ, ինչպես են իրականացնում այն, ինչ է անհրաժեշտ հեղափոխություն իրականացնելու համար… իմացի′ր, որ շատ, ահավոր բարդ ու լուրջ գործ է, որին դուք ընդունակ չեք երբեք:

Ձերը հեղափոխություն չէ, ընդամենը խմբակային մի միջոցառում, անկազմակերպ ու առանց գաղափարախոսության… ձեզ մոտ անմակարդակ, պարզունակ ելույթները, պասը, անկապ նստացույցերը, գոռգոռոցներով, հայհոյանքներով լեցուն երթերը՝ նույն հայտնի ԲՏՌ-ներով համեմված, լավ է ստացվում:

Ի՞նչ հեղափոխություն…
Դա նույնն է, եթե մի ֆուտբոլի բակային թիմ ասի, որ մասնակցում է աշխարհի առաջնությանը կամ ինչ-որ մեկը շախմատի ֆիգուրները տախտակի վրա շարել սովորելուց հետո հայտարարի, որ ինքը միջազգային գրոսմայստեր է…
Համաձայն եմ, էլի միջազգային եք… բայց ի՞նչ…

Լուսանկարը՝ Henaran.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ