06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին պարապ է մնացել

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամների երեկվա պահվածքը ագրեսիվ է համարում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, թե նրանցից մի քանիսը փորձում էին հանրությանը հրահրել, ամբիոնից անընդունելի կոչեր էին հնչեցնում:

«Մի մասը հանդարտության կոչեր է անում, մյուս մասը գոչում է՝ «մահ ռեժիմին»: Ժամանակն է` այդ ագրեսիվ արտահայտությունների համար ժողովուրդը համապատասխանաբար արձագանքի: Այստեղ էականը ոչ թե այն է, թե ինչին կհասնեն այդ ուժերը, այլ այն, որ հանրահավաքը ցույց տվեց, թե իրենց կողքին քիչ մարդ կա, որոնք կարող էին իրենց խելքին ընկնել ու կոչերի հետևից գնալ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից շուրջօրյա նստացույց հայտարարելու շուրջ. «Նա միշտ դիմում է նման բաների, քանի որ այլ գործառույթ չունի անելու: Պարապ է մնացել, պարբերաբար իր վրա ուշադրություն սևեռելու համար որոշակի պարբերականությամբ սկսում է նման գործով զբաղվել»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ